Մեկ տարի անց աշխարհը դեռ սգում է Հյուսթոնի մահը - 11 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 28.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 11 » Մեկ տարի անց աշխարհը դեռ սգում է Հյուսթոնի մահը
18:38
Մեկ տարի անց աշխարհը դեռ սգում է Հյուսթոնի մահը

 Ուղիղ մեկ տարի է անցել աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվանից: 2012թ. փետրվարի 11-ին աշխարհը ցնցեց այս լուրը: Երգչուհու մահը կորուստ էր ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային երաժշտության համար:  Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի, ֆոտոմոդել, դերասանուհի և պրոդյուսեր Ուիթնի Հյուսթոնը ծնվել է 1963թ. օգոստոսի 9-ին` ԱՄՆ Նյուարկ քաղաքում: Հյուսթոնը ստեղծագործել ու կատարել է երգեր փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ ոճերում: Նա եղել է համաշխարհային երաժշտության ասպարեզում ամենահաջողակ երգչուհիներից մեկն, ով հայտնի էր կատարյալ ձայնային տվյալներով, երաժշտության ասպարեզում բազմաթիվ մրցանակներով ու սկանդալային անձնական կյանքով:  Հյուսթոնն առավել հայտնի դարձավ 1992թ. ''Թիկնապահը'' ֆիլմից հետո: Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` դառնալով 415 մրցանակների դափնեկիր:  Միլիոնների կուռքը մահացել է, կամ` ըստ որոշ վարկածների` սպանվել է 2012թ. փետրվարի 11-ին, հյուրանոցային համարում: Ավելի վաղ նշվում էր, որ երգչուհին մահացել է սրտային անբավարարության ու կոկայինի օգտագործման հետևանքով: Կան տեղեկություններ, որ Հյուսթոնի սպանության մեջ ներքաշված է թմրանյութերի առևտրով զբաղվող խմբավորում:  Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մադամ Թյուսսոյի թանգարանում ավելացել է Ուիթնի Հյուսթոնի միանգամից չորս մոմե արձան, որոնք պատկերում են նրա մի քանի կերպարներ:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 405 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar