Մայքլ Դուգլասի որդուն բանտում դաժան ծեծի են ենթարկել - 18 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 29.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 18 » Մայքլ Դուգլասի որդուն բանտում դաժան ծեծի են ենթարկել
14:46
Մայքլ Դուգլասի որդուն բանտում դաժան ծեծի են ենթարկել

Մայքլ Դուգլասի ավագ որդին՝ Քեմերոնը, թմրամիջոցների առևտրի պատճառով, հինգ տարվա ազատազրկմամբ գտնվում է բանտում:  Վերջերս Փենսիլվանիայի բանտում դժբախտ դեպք է գրանցվել, որտեղ լրջորեն վնասվել է հայտնի դերասանի 34–ամյա որդին: Քամերոնի խցակիցները կոտրել են նրա ոտքը և մատներից մի քանիսը, ինչի համար էլ նրանք նյույորքյան նարկոմաֆիայի շեֆերից մեկից  100  դոլար պարգևատրում են ստացել: Այդ կերպ թմրադիլերներն իրենց հաշիվներն են մաքրել Քամերոնի հետ` ոստիկանությանը նրանց մատնելու համար: Ինչպես 2010 թ. «պատահաբար» պատմել էր դեռևս մեղադրյալ երիտասարդի հոգեվերլուծաբանը,  նախնական լսումների ընթացքում ամբաստանյալը որպես իր մատակարարների տվել էր եղբայրներ Դավիթ և Էդուարդո Էսկալերոների անունները, ինչի  շնորհիվ դատավորի կողմից վաստակել էր վճռի զգալի մեղմացում. 10 տարվա փոխարեն` 5 տարով ազատազրկում, իսկ, հաշվի առնելով, օրինակելի վարքագիծը` նա կարող էր ազատ արձակվել արդեն 2013 թ-ին:  Այժմ հետաքննություն է գնում, իսկ Քեմերոնը գտնվում է բանտի հիվանդանոցում:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 523 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar