ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ - 1 Մայիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 16.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 1 » ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
11:10
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Հայտնի է, որ սիրային հարցերում մանրուքներին ուշադրություն դարձնելը վնասակար է, ասել է թե՝ «ակնոցներով սիրով չեն զբաղվում», սակայն վաղ, թե ուշ դա պատահում է։ Այսօր հենց այդպիսի օրերից է, եւ եթե ցանկանում եք օգուտ քաղել, ապա պետք չէ խուսափել զուգընկերոջ ուղիղ հարցերից։ Ակնարկները եւ ստերն այսօր տեղին չեն եւ հնարավոր է հանգեցնեն վեճերի։ Եթե հարաբերությունները ձեզ համար թանկ են, ապա լցվեք համբերությամբ եւ անկեղծ եղեք։

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս չանհանգստանալ նրա համար, թե ինչ կլինի ապագայում եւ չփորձել ժամանակից առաջ ընկնել։ Դուք ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչ է սպասվում սիրելիի հետ հարաբերություններում կամ համապատասխանու՞մ եք դուք միմյանց, թե՞ ոչ։ Այսօր դուք կհասկանաք, որ ոչ մի երաշխիքներ չկան։ Սերը հիանալի խաղ է, որտեղ կարեւոր է յուրաքանչյուր վայրկյանը։ 

ՑԼԵՐ

Այսօր ձեզ կթվա, որ փողերը վտանգ են ներկայացնում  սիրո համար։ Այդպես կլինի, եթե հանկարծ ձեր գումարային հարցերը խառնվեն սիրային հարցերի հետ՝ կանգնելով ռոմանտիզմի եւ այլ վեհ զգացմունքների ճանապարհին։ Այսօր ավելի լավ է ֆինանսական խնդիրների շուրջ չզրուցեք սիրելիի հետ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք մինչեւ վերջ կպնդեք եւ առաջ կտանեք ձեր համոզմունքները՝ չնկատելով, որ այդ կերպ կվիրավորեք սիրելիին։ Ավելին, դուք այսօր դեմ չեք լինի կառավարել նրան։ Զարմանալի չէ, որ նա չլսելու կտա այդ ամենը։ Եթե դուք ցանկանում եք փոխել իրավիճակը, ապա պետք է դադարեք ղեկավարել՝ հարաբերություններում հաստատելով ժողովրդավարություն եւ հավասար իրավունքներ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր լավ օր է, որպեսզի ազատվեք ձեզ հիշողություններից, որոնք վերաբերում են անցյալի սիրային հարաբերություններին։ Աստղերը հուշում են, որ անցյալի իրադարձությունները ձեր ներկայի վրա ավելի շատ են ազդում՝ խանգարելով ձեզ առաջ շարժվել։ Կենտրոնանալով հին վիրավորանքների եւ անհանգստությունների վրա, նոր սերը կառուցելը դժվար կլինի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք պետք է փորձեք վերջապես բացել ձեր անձնական կյանքի գաղտնի վարագույրը՝ ներգրավելով դրանում շրջապատի մարդկանց։ Այսօր լավ օր է, որպեսզի ձեր սիրելիին ծանոթացնեք ընկերների, գործընկերների կամ ընտանիքի անդամների հետ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրո հարցում պետք չէ շատ վստահություն ունենալ։ Եթե դուք կարծում եք, որ իրավիճակը չափից դուրս լավն է, որպեսզի իրական լինի, ապա հնարավոր է՝ հենց այդպես էլ կա։ Որքան էլ փորձեք ցանկալին իրականի տեղ մատուցել, այնուամենայնիվ, դուք պետք է հետեւեք ձեր կասկածներին։ Դուք պետք է դադարեք խաբել ինքներդ ձեզ եւ ընդունեք փաստերը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հիանալի օր է, որպեսզի լուրջ փոփոխություններ անեք ձեր անձնական կյանքում, եթե, իհարկե, պահը հասունացել է։ Աստղերը չեն դրդում հանկարծակի քայլերի, սակայն լավ մտածված, լուրջ արարքներ, այնուամենայնիվ, այսօր պետք է անեք։ Համարձակությունը կբավականեցնի ձեզ ամեն հարցում։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք հերթական անգամ կզարմանաք ձեր զգացմունքների ուժգնության վրա։ Անգամ եթե դուք հանգիստ եք եւ ծովի ալիքի պես խաղաղ, դրա տակ մեծ խորություն է թաքնված։ Մի կողմից դա լավ է, մյուս կողմից՝  դուք միշտ չէ, որ կարողանում եք ձեր զգացմունքները կառավարել։ Այսօր դուք պետք է սկսեք կառավարել ձեր զգացմունքները, հակառակ դեպքում՝ սիրային հարաբերություններում ձեզ շատ խնդիրներ են սպասվում։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք պետք է համբերատար եւ հասկացող լինեք սիրելիի նկատմամբ։ Հնարավոր է՝ նա կամակորություն դրսեւորի կամ արտահայտի իր դժգոհությունը։ Սակայն փոխադարձ կամակորությամբ հանդես գալու փոխարեն, դուք պետք է պարզեք, թե որն է զուգընկերոջ նման տրամադրության պատճառը։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր իրավիճակը կարող է այնպես դասավորվել, որ դուք հիշեք վրեժի մասին։ Հնարավոր է՝ սիրելին հիշեցնի ձեր ինչ-ինչ արարքներ կամ վատ խոսքեր, իսկ հնարավոր է՝ դուք ինքներդ փորձեք ինչ-որ մեկից վրեժ լուծել։ Որպեսզի դա ձեր անձնական կյանքը հարվածի տակ չդի, դուք պետք է փորձեք խուսափել նման պոռթկումներից։  

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կառանձնանաք բարձր զգացմունքայնությամբ։ Որպեսզի մոտ մարդկանց հետ վեճեր չունենաք, պետք է ձեր զգացմունքները տանեք դեպի խաղաղ դաշտ՝ ուշադրություն դարձնելով շրջապատում առկա հիանալի բաներին։ Այսօր դուք հնարավորություն ունեք, ինչպես Ալիսան, հայտնվել Հրաշքների աշխարհում եւ հետաքրիքր ծանոթություններ հաստատել այնտեղ։

ՁԿՆԵՐ

Ձեր երազանքի իրականացմանը մոտենալու համար, այսօր դուք ինչ-որ բանից պետք է հրաժարվեք։ Դա այնպիսի մի բան է, որը խանգարում է ձեզ առաջ շարժվել եւ նորմալ կյանք վարել, սիրել եւ սիրված լինել։ Հնարավոր է՝ խոսքը գնում է անցյալի հիշողությունների, հիասթափությունների կամ զգացմունքների մասին։ Ազատվելով նման զգացումներից՝ դուք կկարողանաք ձեզ իսկապես ցանկալի եւ երջանիկ զգալ։


 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 626 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 2.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar