Մարդկանց ո՞ր խմբին եք պատկանում. բվերի՞, թե՞ արտույտների - 25 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 28.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 25 » Մարդկանց ո՞ր խմբին եք պատկանում. բվերի՞, թե՞ արտույտների
23:41
Մարդկանց ո՞ր խմբին եք պատկանում. բվերի՞, թե՞ արտույտների

 Մնալ արթուն մինչև լուսաբա՞ց, թե՞ քնել դեռ կեսգիշեր չեղած, թելադրում են ձեր գեները: Մարդկանց մի մասը առավոտյան թավալվում է անկողնում` խուսափելով վեր կենալ և սկսել նոր օրը, իսկ ոմանք էլ զարթուցիչի հենց առաջին զանգերից արդեն թարմ են ու պատրաստ` աշխատանքի գնալու:   Այս առումով մարդկանց կարելի է բաժանել երկու խմբի` արտույտների և բվերի: Արտույտները վաղ են արթնանում և առավոտյան ավելի աշխույժ են լինում: Բվերն, ընդհակառակը, սկսում են ակտիվանալ միայն կեսօրին: Ըստ Կալիֆորնիայի համալսարանի նյարդաբան Լուիս Թաջեքի` սա գալիս է մարդու գեներից: "Անկախ այն բանից՝ մեզ դուր է գալիս դա, թե ոչ, մեր ծնողներից ժառանգած գեներն են, որ թելադրում են մեզ, թե երբ գնանք քնելու”, - նշել է նա:       Գիտնականները նաև նշում են, որ այս երկու տարբեր խմբերին պատկանող մարդկանց ուղեղի ակտիվությունը նկատվում է տարբեր ժամերի: Արտույտների ուղեղի ակտիվությունը սկսում է առավոտյան ժամը 9-ից և հակված է աստիճանաբար նվազելու, մինչդեռ բվերի ուղեղն ակտիվանում է կեսօրից և հասնում է իր գագաթնակետին երեկոյան ժամը 9-ին:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 361 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar