ՄԱՐԴ`ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ... - 28 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 24.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 28 » ՄԱՐԴ`ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ...
17:56
ՄԱՐԴ`ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ...

Մա'րդ`ամենակարող, ամենաչնչին, ամենապարզ ու բարդագույն, գարշելի ու ապշեցուցիչ, շլացնող ու հոգնեցնող... Մասնագիտություն,որը լինելն անչափ բա'րդ ու պարզ է,խելացի ու տգետ...Եթե ապրում ես,ուրեմն քո աոջև կա նպատակ,ուրեմն մի' համառիր,գնա սկզբունքներիդ հակառակ:Ապրիր պարզ ճակատով ու երբեք մի' հանձնվիր,մի' թուլացիր,մի փոնարհիր գլուխդ,քանզի թույլն այս ժամանակներիում տեղ չունի,քանզի թուլամորթ լինելն ինքնին նվազագույն վարկանիշ է ՄԱՐԴ մասնագիտության մեջ: Ապրե'լ`լինել բարի' ու ներող,նու'րբ ու խիստ,հպարտ ու հեզ,նպատակասլաց ու ընկերասեր,ինքնավստահ ու երջանիկ,համբերատեր ու ժպտացող,սիրող ու սիրվող,չքննարկո'ղ,չցածրացո'ղ,չծաղրո'ղ,գնահատող ու ուշադիր,նրբանկատ ու երազող,միշտ առաջ գնացող... Կյանքն առանց ընկերների ու նրանց հանդեպ հարգանքի,սիրո անհնար է պատկերացնել և պետք չէ չնչին առիթներով,անիմաստ նախանձի,չկամության պատճառով սև բծեր թողնել Աստծու կողմից տրված այդ հիանալի գաղափարի,այդ պարզի,այդ սպիտակի,անկե'ղծի վրա: Մեր ժամանակներում անգամ գոյատևելն է դժվար:Մեր օրերում բաց սրտով մարդ միայն վիրահատական սեղանին կարող ես գտնել կամ հազվադեպ քեզ կփայլեն ու կշողան ա'յն աչքերը,որոնց հետ կցանկանաս գնալ հեռուն,կցանկանաս ամբողջ կյանքդ անցկացնել,անել անհնարինը,ապրել,փայլել,ժպտալ և հանդիպել քո կյանքի կարևորագույն մարդկանցից մեկին`ընկերուհուն կամ ընկերոջը,որի հետ ծանոթանալուց ու շփվելուց հետո միայն կհասկանաս,որ ընկերությունը ո'չ միայն պարզ,մաքուր,այլև սուրբ ու կարևորագույն հարաբերություններից են: Նա',ով միշտ հանդուրժել է,ներել,կողքիդ եղել,նա',ով հաջողությամբ ու անկեղծությամբ կողքիդ է եղել,նույն հաջողությամբ էլ կարող է հեռանալ: Պահպանե'ք ընկերությունը..


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 283 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 3.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar