Մադոննան վարորդ է եղել - 15 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 23.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 15 » Մադոննան վարորդ է եղել
18:16
Մադոննան վարորդ է եղել

Արտ-դիլեր Լարրի Գագոսյանը պատմել է, թե ինչպես 1980-ականների սկզբներին Մադոննան իր անձնական վարորդն է եղել:  Գագոսյանի խոսքերով, այն ժամանակ դեռևս սկսնակ երգչուհուն իր հետ ծանոթացրել է իր հաճախորդ նկարիչ Ժան-Միշել Բասկիան, ով ապրելիս է եղել Գագոսյանի լոսանջելեսյան տանը:  Մադոննան և Բասկիան հադիպելիս են եղել և նկարիչն այդ հանդիպումների մեջ «ներգրավել» է նաև Գագոսյանին: Նրանք մի քանի ամիս ապրել են «որպես մեկ երջանիկ ընտանիք»:  Գագոսյանի պատմելով, ինքը մի քանի ամիս զրկված է եղել մեքենա վարելու իրավունքից և Մադոննան կատարել է իր անձնական վարորդի պարտականությունները: Գագոսյանը ասել է, որ ժամանակի ընթացքում նրանք դադարել են ընկերներ լինել, սակայն ամեն անգամ հանդիպելիս հիշել են այդ պատմությունը:  Նշենք, որ Լարրի Գագոսյանը հայտնի հավաքորդ է: Նա ժամանակակից արվեստի ոլորտում ԱՄՆ խոշորագույն արտ-դիլերն է: Ժան-Միշել Բասկիան եղել է 80-ականների ամերիկյան հայտնի նկարիչներից մեկըՆա եղել է նյույորքյան նեոէքսպրեսիոնիստների շարժման ղեկավարը: Մահացել է 1988 թ. 48 տարեկան հասակում թմրանյութերի թունավորումից:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 584 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar