Լուսանկարների հայկական խմբագիրը միջազգային ներդրող է գտել - 8 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 17.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 8 » Լուսանկարների հայկական խմբագիրը միջազգային ներդրող է գտել
21:25
Լուսանկարների հայկական խմբագիրը միջազգային ներդրող է գտել

Լուսանկարների խմբագրման Picsart բջջային հավելվածը Sequoia Capital վենչուրային ներդրողից 10 մլն դոլար է ներգրավել: Այս մասին գրում է Venturebeat-ը: 2011 թվականին հիմնադրված եւ արդեն շուրջ 200 մլն օգտատեր ունեցող Picsart-ը համատեղում է լուսանկարների խմբագրումն ու նկարչությունը, ինչպես նաեւ օգտատերերի ցանցը, որտեղ կարելի է լուսանկարներ տեղադրել: «Ինձ ոգեշնչեց իմ դուստրը: Այդ պատճառով մենք ցանկացած հավելված ստեղծել, որը նրա նման ստեղծագործ մարդկանց կօգնի արտահայտվել»,- պատմել է ընկերության հիմնադիր եւ տնօրեն Հովհաննես Ավոյանը: Ամեն դեպքում, Picsart-ը սոցիալական ցանց չէ, ինչպես, օրինակ, Instagram-ը: Ըստ Ավոյանի, այն ավելի շատ YouTube է՝ լուսանկարների համար: Ընկերությունը մտադիր է նախագիծը հարստացնել տեսանյութի հնարավորությամբ, սակայն հիմնականը կմնա լուսանկարը: Նոր ֆինանսավորումն ընկերությանը հնարավորություն կընձեռի ընդլայնել Սան Ֆրանցիսկոյի գրասենյակը:


 Նյութի աղբյուր՝ news.am

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 243 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar