Լիքը ստամոքսը խանգարում է լիարժեք քնելուն - 21 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 01.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 21 » Լիքը ստամոքսը խանգարում է լիարժեք քնելուն
15:23
Լիքը ստամոքսը խանգարում է լիարժեք քնելուն

Վատ քնի հիմնական պատճառներից մեկը համարվում է ուշ ժամին սննդի ընդունումը:
Ինդիանայի համալսարանի գիտնականների կարծիքով, սննդի երեկոյան ընդունման լավագույն ժամանակահատվածը համարվում է ժամը 19.00-ից մինչև 20.00-ն, իսկ ավելի ուշ ընդունած ընթրիքի պատճառով խանգարվում է ոչ միայն քունը, այլև այն հանգեցնում է ավելորդ քաշի: Դրա պատճառն այն է, որ օրվա վերջում մարդու մարսողական համակարգը սկսում է ավելի դանդաղ աշխատել և ստամոքսում մնում են սննդի չյուրացված մասնիկներ, որոնք հետագայում վերածվում են ճարպային կուտակումների:
''Մարդիկ, ովքեր սիրում են գիշերային ժամերին ուտել, հաճախ խնդիրներ են ունենում ստամոքս-աղիքային համակարգի հետ, նշում է գիտնականներից մեկը,- ավելին, ստացված արդյունքները վկայում են, որ լիքը ստամոքսը պատճառ է դառնում ճարպակալման, և դրա հետևանքով պայմանավորված սթրեսների: Այնպես, որ խորհուրդ ենք տալիս ուտել երեկոյան ժամը 7-8-ից ոչ ուշ և չմոռանալ պարբերաբար ֆիզիկական ծանրաբեռնվածություններին մասին'':

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 517 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar