Լավագույն գրքերի հնգյակը - 2 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 23.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 2 » Լավագույն գրքերի հնգյակը
20:10
Լավագույն գրքերի հնգյակը

Ձեզ եմ ներկայացնում իմ կազմած լավագույն գրքերի հնգյակը , որոնք ինձ թվում է բոլորը ճանաչում են :
1. Ալեքսանդր Դյումա - " Կոմս Մոնտե Քրսիտո "
Տանջված սրտերի համար ուրախությունն ասես ցող լինի, որն ընկնում է տապից չորացած հողի վրա…Սիրտն ու հողը կլանում են բարերար խոնավությունը, բայց կողմնակի աչքն այդ չի նկատում…
***
Կանայք օժտված են անսխալ կանխազգացումով, ունեն իրենց հորինած հանրահաշիվը, որի օգնությամբ կարող են բացատրել ցանկացած հրաշք…
***
Հարազատները, որոնցից զրկվել ենք, հանգչում են ոչ թե հողում, այլ մեր սրտերում: Այդպես է Աստծո կամքը, որպեսզի նրանք միշտ մեզ հետ լինեն…
***
Ամեն մարդ պետք է իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ: Ոմանք տալիս են նրան իրենց տաղանդը, ոմանք աշխատանքը, մյուսներն անքուն պահակ են կանգնած կամ զոհում են իրենց կյանքը հանուն նրա…
2. Հենրի Ռայդեր Հագարդ - " Մոնթեսումայի դուստրը "
Լավագույն մտքերը գրքից .

Տղամարդը կարող է շատ կանանց սիրել,բայց և այնպես հավատարիմ մնալ մեկին,նրանցից ամենալավին: Սիրո օրենքի տառը նա կարող է խախտել և միաժամանակ սրբությամբ պահպանել այդ օրենքի ոգին և էությունը:
***
Թեկուզ և անջատ` միասին ենք հոգով…
Շառլոտ Բրոնտե - " Ջեյն Էյր "
Միայն թուլակամ ու հիմար մարդիկ են ասում, որ չեն կարող տանել այն, ինչ-որ նրանց վիճակված չէ…
***
ՄԻ խոսքը երբեմն ավելի ջերմ կարող է հնչել , քան բազմաթիվ ուրիշ խսքեր…
***
Գուցե դուք կարծում եք, որ ես ավտոմատ եմ, անզգա մեքենա: Սակայն ես նույնպիսի հոգի ունեմ, ինչպես և դուք..և նույնպիսի սիրտ: Ես այժմ խոսում եմ ձեզ հետ արհամարելով սովորություններն ու պայմանականությունները, և անգամ, դեն նետելով այն ամենն, ինչ երկրային է….

Ժորժ Սանդ - " Ինդիանա "
Լավագույն մտքերը գրքից .

Երջանկությունը մեզնից է կախված, այն միշտ մեր կողքին է, հաճախ բավական է ձեռք մեկնել, ու այն քոնը կլինի:
***
Սերը նույնպիսի դաշինք է, ինչպես ամուսնությունը:
***
Ինքնասիրությունը երևան է գալիս սիրո առկայությամբ, ինչպես անձնական շահագրգռվածությունը` բարեկամությամբ:
***
Հասարակությունը դատապարտում է միայն իրեն վնասող արարքները, անձնական կյանքը նրա իրավասությունից դուրս է:
***
Կան այնպիսի զգացմունքներ ` հզոր և ահարկու, որոնք արհեստական միջոցների չեն ենթարկվում:
***
Կարևոր չէ, թե ինչու են մեզ սիրում, այլ` ինչպես են սիրում: Երջանիկ է այն մարդը, որին սիրում են, ինչ պատճառով էլ լինի:
Անտուան դե Սենտ-Էքյուզպերի - " Փոքրիկ Իշխանը "

Լավագույն մտքերը գրքից .

Մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում…Եվ չեն կարողանում գտնել այն, ինչ փնտրում են…Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ…Բայց աչքերը կույր են: Հարկավոր է սրտով փնտրել…
***
Եթե դու մի ծաղիկ ես սիրում` միակը, որի անունը միլլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես եերկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. << Այնտեղ ` ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…>>
***
Իմանալ կարելի է հիմա միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել:Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն…
***
Միայն սիրտն է սրատես…Ամենակարևորը աչքով չես տեսնի…
***
Եթե թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս…
***
Մենք հավիտյան պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացնում ենք…
***
Ես չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձնից…
***
Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում….

 

Նյութ: Նկարներ 1
Դիտումներ: 979 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar