Կնոջ զենքը խորհրդավորությունն է - 3 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 21.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 3 » Կնոջ զենքը խորհրդավորությունն է
18:45
Կնոջ զենքը խորհրդավորությունն է

Երբ նա հանդիպեց Արմենիսային, կինը միանգամից սիրտը մտավ իր խոհեմությամբ, հպարտ կեցվածքի և անհասանելիության շնորհիվ: Տղայի ջանքերը, որոնք օրուգիշեր միտված էին կնոջ հետ ծանոթություն հաստատելուն, անտես մնացին: Ո՛չ բարձրաձայն խոսակցությունը, որին ակամա ունկնդիրն էր Արմենիսան, ո՛չ վրդովյալ շարժուձևերը, ո՛չ կնոջն ուղղված համառ ու բոցավառ նայվածքը չկարողացան Արմենիսայի մարմարե արձանի վայելուչ անտարբերությունը հաղթել:   «Արմենիսան շնորհալի ու հրապուրիչ էակ էր, ատողներ ու պաշտողներ միայն կային շուրջը. անտարբեր մարդկանց հանդիպած չէր»:   Ոչինչ կնոջը չէր գրավում, զարմանալու սովորություն չուներ: Տղան ինչպե՞ս կարող էր հաճելի դառնալ նրան. դժվարին հանելուկ, որը լուծողին խոստացված էր այս հեշտաբույր ու գեղանի կինը:   Բայց տղան էլ չհասկացավ,  թե ինչպես Արմենիսան սիրահարվեց իրեն: Կինը մի օր հարցրեց, թե կաթոլիկ է արդյոք, և տղան «այո» ասաց։ Այդ «այո»-ն սուտ էր, որը միացրեց նրանց և գաղտնի պահեց տղայի կրոնը, ինչպես չքավորությունն են թաքցնում՝ հարստության շվաքի տակ:   Բայց ամեն սուտ, վերջիվերջո, բացահայտվում է: Կնոջը կորցնելու վախը ստիպեց տղային սուտ խոսել և դարձավ նրանց ժամանակավոր բաժանման պատճառը:   Բաժանումը երկար չտևեց: Արմենիսան ներեց տղային, անգամ կրոնափոխ եղավ և ընդունեց լուսավորչականություն, քանի որ միևնույն Աստծուն էին պաշտում, կրոնի տեսակետով հիմնական տարբերություններ չկային, լոկ նախապաշարումներն էին տարբեր:   Բայց սերը հօդս ցնդեց, երբ կինը հրաժարվեց իր կրոնից, որը վարագույրի նման դարձրել էր նրան անթափանց և խորհրդավոր: Կնոջ անձնվիրությունը կարծես թե սպառեց խանդաղտանքը, վճարեց տղայի սիրո փոխարեն՝ պարտավոր չմնալով: Իր նախապաշարումները կորցնելով՝ կինը իր հմայքը և խորհրդավորությունը ևս կորցրեց: Արտասովոր ու ցանկալի Արմենիսան դարձավ սովորական, անհրապույր ու անհետաքրքիր տղայի համար:   Զոհրաբը այս նովելով փորձում է հասկացնել, որ կինը գրավիչ է, երբ տարբերվում է մյուսներից: Կինը տարբերվելով վերածվում է հանելուկի, որին լուծել և բացահայտել ցանկանում են բոլորը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 301 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar