Կախարդեցիր ինձ... - 16 Նոյեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 23.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 16 » Կախարդեցիր ինձ...
19:48
Կախարդեցիր ինձ...

Ի՞նչ է, միթե՞ սա կախարդանք չեր, միթե՞ ես չկախարդվեցի... Ահա՛, սիրահարվել եմ, դարձել եմ քո գերին: Կախարդել ես ինձ... Այո՛, դո՛ւ, խոսքե՛րդ, պահվա՛ծքդ, տե՛սքդ ինձ կախարդեց, դարձրեց գերիդ: Ես սիրահարված եմ: Այս կախարդանքն արդեն քանի ամիս է, ինչ պարուրել է ինձ և այսպես էլ մինչև կյանքիս վերջ կմնա... Միշտ կսիրեմ քեզ, միշտ կմնամ գերիդ, միշտ քոնը: Քոնն եմ ես, ողջ սիրտս ու հոգիս քեզ եմ նվիրել, սիրել եմ քեզ ու սիրվել եմ քո կողմից: Արդեն քանի ամիս է երջանիկ եմ ես, քանզի քեզ ունեմ կողքիս: Դո՛ւ ինձ ստիպեցիր սիրել այս կյանքը: Դո՛ւ ինձ ցույց տվեցիր այս կյանքի բոլոր վառ գույները: Եվ դու ինձ սովորեցրիր սիրել ու հարգել... Շնորհակալ եմ... Կախարդանքդ չի անցնում, սերս չի մարում, կասեմ ավելին՝ օրեցօր ավելի ու ավելի է աճում սերս: Ամեն օր ես քեզ եմ երազում... Աչքերս միայն քեզ են ուզում տեսնեն, ձեռքերս միայն քեզ են ուզում գրկեն, շուրթերս միայն քեզ են ուզում համբուրեն, և վերջապես ուզում եմ, որ տղաս հենց քեզ, այո՛, հենց քեզ ասի ՊԱՊԱ... Կախարդանքդ հարատև է, միշտ կմնամ այսպես կախարդված...
Պատվիրատուն չցանկացավ նշել անուններ...

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 427 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar