«Կասպերսկի» հակավիրուսը ամերիկյան լրտեսական վիրուս է հայտնաբերել - 17 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 26.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 17 » «Կասպերսկի» հակավիրուսը ամերիկյան լրտեսական վիրուս է հայտնաբերել
21:20
«Կասպերսկի» հակավիրուսը ամերիկյան լրտեսական վիրուս է հայտնաբերել

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը հաջողվել է լրտեսական ծրագրային ապահովումը թաքցնել ֆորմատավորումից պաշտպանված կոշտ սկավառակների գոտում։ Խոսքը երկու խոշոր արտադրողների սկավառակների մասին է, ինչը տեսականում հնարավորություն է տալիս հատուկ ծառայությանը աննկատ կարդալ աշխարհում օգտագործվող գրեթե բոլոր համակարգիչների տվյալները։ Այս մասին գրում է Reuters-ը։ Նոր լրտեսական ծրագրերը հայտնաբերել էր ռուսական «Կասպերսկու լաբորատորիան»։ Հակավիրուս նախագծող ընկերությունը պնդում է, որ աշխարհի 30 երկրներում հայտնաբերվել են նման վիրուսով վարակված համակարգիչներ։ Առաջին տեղում են Իրանը, Ռուսաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Չինաստանը, Մալին, Սիրիան, Եմենն ու Ալժիրը։ Լրտեսների նպատակը կառավարական եւ ռազմական հաստատություններն են, հեռահաղորդակցման եւ էներգետիկ ընկերությունները, բանկերը, միջուկային ուսումնասիրությունների կենտրոնները, լրատվամիջոցները եւ իսլամական Ընկերությունը չի նշել, թե կոնկրետ որ երկիրն է պատասխանատու լրտեսության համար, սակայն հստակեցրել է, որ սխեման սերտորեն կապված է Stuxnet վիրուսի հետ, որը ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության պատվերով օգտագործվում էր Իրանում ուրանի հարստացման գործարանների վրա հարձակումներ գործելու համար, գրում է Lenta-ն։


 Նյութի աղբյուր՝ news.am

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 292 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar