Կարգավորում ենք MTS-Ego հեռախոսի մոտիկության սենսորի աշխատանքը - 25 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 25 » Կարգավորում ենք MTS-Ego հեռախոսի մոտիկության սենսորի աշխատանքը
19:51
Կարգավորում ենք MTS-Ego հեռախոսի մոտիկության սենսորի աշխատանքը

Հայաստանում վերջերս տարածում գտած MTS-Ego (նույն ինքը ZTE-SKATE, BASE LUTEA II, ORANGE MONTECARLO) սմարթֆոնը բավականին հետաքրքիր առաջարկ է, թե համեմատաբար մատչելի գնի, թե հարուստ ֆունկցիանոլի համար` առանց այդ էլ մեր թանկ շուկայում: Ես եթե չեմ սխալվում, առաջիններից էի, ով ձեռք է բերել այս սարքը: Աշխատանքից գոհ եմ, բայց օգտագործման ընթացքում այսպիսի մի խնդիր առաջացավ` երբ զանգ ես կատարում ու հեռախոսը մոտիկացնում ես ականջիդ, դիսպլեյը սևանում է, իսկ հետո հեռացնելիս այլևս չի լուսավորվում, այսինքն չես կարողանում գործողություն կատարել: Կամ լինում էր հակառակը, որ էկրանը չէր անջատվում, և ականջին մոտիկացնելիս կատարած զանգը միամտորեն անջատվում էր: Խնդիրը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, բայց այսօր կխոսենք ոչ թե դրա առաջացման պատճառներից, այլ խնդրի լուծումից: Եվ այսպես` ինչպես կարգավորել MTS-Ego հեռախոսի մոտիկության սենսորի աշխատանքը?

Խնդիրը ունի պարզ լուծում`

  1. Այցելում ենք Google Play այս հղումով.
  2. Ներբեռնում և տեղադրում ենք Proximity Sensor Calibration ծրագիրը.
  3. Տեղադրելուց հետո միացնում ենք և սեղմում Calibrate կոճակը
  4. Սպասում ենք մի քանի վայրկյան…
  5. Շարունակում ենք վայելել սմարթֆոնի բոլոր հնարավորությունները

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 766 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.3/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar