Կարդա՛, Քրիստոնյա՛... - 27 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 27.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 27 » Կարդա՛, Քրիստոնյա՛...
21:31
Կարդա՛, Քրիստոնյա՛...

Երբ քեզ կթվա, թե չես կարողանում ներել, ուղղակի հիշիր, թե քանի անգամ ես ներվել Աստծուց: ...Ուղակի հիշիր, թե քանի մեղք ես գործել ու քանիսի համար ես, քավություն չխնդրելով հանդերձ, ներվել: Եթե հրաժարվես խոնարհվել Աստծու առաջ, կխոնարհվես մարդկանց առաջ: ...Աստված է քո արարիչը. նա, ում շնորհիվ դու ապրում ես: Մի՛ դավաճանիր, ուրեմն, քեզ սիրողին. մի՛ դավաճանիր, քանզի երբ Աստված քեզ դավաճանի, այդժամ դու անզոր կլինես նույնիսկ մեղանչելու սխալներիդ համար: Բարիքներ գործեք` ինչպես կարող եք, երբ կարող եք, ում հանդեպ կարող եք և... քանի դեռ կարող եք: Եթե քո արած լավ գործը անտեսվի մարդկանց կողմից, միշտ հիշի՛ր, որ քեզ վերևից էլ նայող կա... Երբ նայում ես շուրջդ ու տեսնում, որ ոչինչ չունես, հիշի՛ր, որ Աստված անմահ է ու միշտ քո կողքին: Աստված քո միակ ուղեկիցն է դժվարության պահին, միակ ոգեշնչումը՝ երջանկության պահին, և միակ կարեկիցը՝ մենության պահին: Կան մարդիկ, որոնք այնքան աղքատ են, որ իրենց ունեցածը միայն փողն է: Կյանքում նյութականից զատ, կա նաև հոգևորը, որը ավելի մեծ հարստություն է, քան աշխարհի բոլոր գանձերը: Փողով չես կարող գնել սեր, երջանկություն, հուշեր, քանի որ դրանք անգին զգացմունքներ են... Երբ ինչ-որ մեկին մատնացույց ես անում, հիշի՛ր, քո մի մատը ուղղված է նրան, իսկ մյուս երեքը քեզ են ուղղված... Այն, ինչ անես ուրիշին, մի օր պտտվելու է ու գա քեզ մոտ...

Մենք չենք գնահատում մեր ծնողներին, իսկ նրանք մեզ համար ոչինչ չեն խնայում: Երբեք մի՛ վախեցեք մարդուց, քանզի Աստված կոչ է անում՝ վախենալ սոսկ իրենից:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 327 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 4.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar