Կարծես` հեքիաթում - 13 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 28.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 13 » Կարծես` հեքիաթում
13:36
Կարծես` հեքիաթում

Իմ Ժպիտ, իմ արև: Շնորհակալ եմ քեզ այն աշխարհի համար, որ կառուցեցիր ինձ համար, այն սիրո` որ տվեցիր ինձ: Քո շնորհիվ ես կարծես հեքիաթում լինեմ, ամեն ինչ այնքան գունեղ ու ուրախ է: Հրաշք, այո, դու հրաշք ես ինձ համար, մի երջանկություն, որին երկար էի սպասել ու վերջապես հասա: Անասելի զգացում եմ ապրում, երբ ասում ես <<պուճուրս>>: Անկախ տարիքիցս դառնում եմ մի փոքրիկ, ում ձգում ես դու ասես մի քաղցր կոնֆետ: Եվ այդպես էլ կա, դու այնքան քաղցր ես, քո ասած ամեն մի խոսքն այնքան հաճելի է: Դու...դու ամեն ինչ ես: Հիմա եմ հասկանում, թե ինչ էին զգում այն սիրահար զույգերը, որ երեկոյան փողոցով քայլում էին ձեռք-ձեռքի բռնած, մեծ սիրով, փայլող աչքերով: Իսկ ես նայում ու նախանձում էի նրանց:

Բայց հիմա....հիմա, երբ ձեռքս բռնում ես, հասկանում եմ նրանց: Ասեմ ավելին` մենք բոլորից գեղեցիկ զույգ ենք, մեր սերը վեր է ամեն ինչից: Սիրում եմ քեզ, սիրում, ինչպես մի խենթ, մի խելագար: Սիրում եմ ամբողջ հոգով, սրտով... Տխրությո՞ւն...ի՞նչ է դա: Այո ես քո կողքին չգիտեմ` ինչ է դա: Դու ինձ մի նոր կյանք ես տվել: Ես քո անունը կդեմ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ու ամբողջ իմ կյանքում քեզ կսիրեմ....


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1555 | Ավելացրեց: Arina | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 5
avatar
1 Шоколадка • 21:11, 14.08.2014
APRES DU 6 6 6
avatar
2 Arina • 12:55, 15.08.2014
du el :*
avatar
3 Lidul • 16:17, 15.08.2014
vuxxx hrashqsssssssss dzer ser@ haverjaaa es et lav gitem u misht irar het erjanik eq linelu 9 9
avatar
4 Arina • 10:18, 17.08.2014
apres hrashqsssssssss Lidssssss :*
avatar
5 Lidul • 22:21, 17.08.2014
charji gandzsssssssssssss :*:*
avatar