Կանայք սափրել են գլուխները՝ աջակցելու համար քաղցկեղով հիվանդ ընկերուհուն. հուզիչ տեսանյութ - 19 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 22.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 19 » Կանայք սափրել են գլուխները՝ աջակցելու համար քաղցկեղով հիվանդ ընկերուհուն. հուզիչ տեսանյութ
20:37
Կանայք սափրել են գլուխները՝ աջակցելու համար քաղցկեղով հիվանդ ընկերուհուն. հուզիչ տեսանյութ

11 կանայք ամբողջովին սափրել են գլուխները՝ ի աջակցություն իրենց ընկերուհու, որին վերջերս կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել: Տեսանյութը, որում աղջիկները նոր կերպարով ներկայացել են իրենց ընկերուհուն, հայտնվել է համացանցում ու հուզել բոլորին, ովքեր հասցերել են դիտել այն:  Գերդի ՄաքՔենանը Պրետորիայից (Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքը), ով հիվանդ է քաղցկեղով, քիմիաթերապիայի պատճառով կորցրել է մազերը: Նրա ընկերուհիներն իսկապես համարձակ քայլ են արել՝ որպես աջակցություն սափրելով գլուխները: «Երբ ես մտածում եմ, թե նա ինչի միջով է ստիպված անցնել, հասկանում եմ, որ դա (գլուխը սափրելը) ոչինչ է»,- ասել է Գերդիի ընկերուհիներից մեկը, հաղորդում է Metro-ն։  Հարավաֆրիկացի լուսանկարիչ Ալբերտ Բրեդենհանը կանանց մասնակցությամբ հուզիչ ֆոտոշարք է ստեղծել: Իսկ կանանց կտրված մազերն ավելի ուշ նվիրել են Հարավային Աֆրիկայի Քաղցկեղի ասոցիացիային (Cancer Association of South Africa, CANSA):

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 436 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar