Ջուր , թեյ, սուրճ, ալկոհոլ… տարբեր ըմպելիքների ազդեցությունը մեր օրգանիզմի վրա - 25 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 25 » Ջուր , թեյ, սուրճ, ալկոհոլ… տարբեր ըմպելիքների ազդեցությունը մեր օրգանիզմի վրա
08:08
Ջուր , թեյ, սուրճ, ալկոհոլ… տարբեր ըմպելիքների ազդեցությունը մեր օրգանիզմի վրա

1. Ջուր
Սովորական ջուրը կյանքի կարևորագույն տարրերից է, որը խիստ անհրաժեշտ է մեր օրգանիզմին:Այնպիսի խմիչքները, ինչպիսիք են գազավորված հյութերը, պարունակում են սոդա և այնպիսի բաղադրիչներ, որոնք ցանկալի չեն մեր օրգանիզմի համար,  իսկ թեյը, կաթը և սուրճը կլանում են երկաթը: Դրանց շատ օգտագործումը, երբեք չի կարող լիրաժեք այլընտրանք լինել սովորական ջրին:

2. Կաթ
Կաթն ունի մեծ թվով օգտակար տարրեր,բայց ոչ բոլորն են կարողանում մարսել լակտոզը (կաթնաշաքար), որն այն պարունակում է: Դա պայմանավորված է որոշ ֆերմենտների բացակայությամբ: Այս դեպքում կաթը կարող է հանգեցնել ստամոքսի ցավի, սրտխառնոցի, փորկապության կամ լուծի:

3. Թեյ
Չնայած, որ թեյի մեջ առկա կոֆեինն ունի աշխուժացնող հատկություն, սակայն կլանում է երկաթը, ցինկը և կալցիումը: Հետևաբար, մի բաժակ սև թեյ խմելուց հետո, ճիշտ կլինի,որոշ ժամանակ դադար տաք: Ի տարբերություն սև թեյի, կանաչ թեյն ավելի օգտակար է: Այն հարուստ է ֆլավոնոիդներով և պոլիֆենոլենորվ, որոնք բարերար ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա: Ցանկալի չէ կանաչ թեյի մեջ ավելացնել շաքար, կաթ կամ կիտրոն, քանի որ այն նվազեցնում է դրա օգտակարությունը: Ինչպես նաև խուսափեք սուպերմարկետներից գնել շշով սառը թեյեր, քանի որ այն պարունակում է կիտրոնաթթու:

4.Սուրճ Սուրճն օգտակար է այն մարդկանց, ովքեր ունեն արյան ցածր ճնշման խնդիրներ: Ցանկալի չէ սուրճ օգտագործել, եթե ունեք աղեստամոքսային տրակտի, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի հետ կապված խնդիրներ:

5. Հյութեր Մարդիկ կարծում են, որ հյութերն օգտակար են, քանի որ պարունակում են մի շարք վիտամիններ: Դրանք մեծապես տարբերվում են միմյանցից: Բացի այդ, բոլոր հյութերը պարունակում են շաքար: Ավելի օգտակար է բնական, թարմ քամած հյութը: Սակայն մարդկանց մեծ մասը չեն կարողանում խմել, քանի որ հյութերն ունեն բարձր թթվայնություն:

6.Հանքային ջուր
Հանքային ջուր պետք է խմել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ այն պարունակում է աղեր և այլ նյութեր, որոնք բացասաբար են անդրադառնում նյութափոխանակության վրա: Հանքային ջրի օգտագործումը պետք է լինի չափավոր, նույնիսկ առողջ մարդկանց մոտ:

7 Քաղցր գազավորված ըմպելիքներ
Սրանք ևս վնասակար են: Շաքարը և կիտրոնաթթուն վնաս են հասցնում ատամների էմալին և այդ ըմպելիքներում առկա մի շարք բաղադրիչներ հանգեցնում են երիկամային հիվանդությունների: Այդ իսկ պատճառով նույնիսկ ամռանը ցանկալի չէ խմել գազավորված զովացուցիչ ըմպելիքներ:

8. Ալկոհոլ
Ոչ բոլոր մարդիկ են գիտակցում ալկոհոլի չափավորության մասին: Քիչ ալկոհոլը, կարող է օգտակար լինել: Օրինակ մեկ բաժակ օղին կփրկի ուժեղ սառնամանիքից, իսկ կարմիր գինի դրական ազդեցություն կունենա սրտանոթային համակարգի վրա: Ալկոհոլի չարաշահումը կարող է հանգեցնել լյարդի և ուղեղի հիվանդությունների:


 Openblog.am

Բաժին: Գեղեցկություն և Առողջություն | Դիտումներ: 332 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar