IT ընկերությունները գաղտնի ծառայություններին տրամադրում են օգտատերերի մասին տվյալներ - 9 Հունիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 9 » IT ընկերությունները գաղտնի ծառայություններին տրամադրում են օգտատերերի մասին տվյալներ
00:00
IT ընկերությունները գաղտնի ծառայություններին տրամադրում են օգտատերերի մասին տվյալներ

ԶԼՄ-ները բացահատել են PRISM նախագիծը, որը շրջանակներում Ամերիկյան խոշորագույն IT ընկերությունները տրամադրում են օգտատերերի մասին մանրամասն տվյալներ: Համաձայն The Washington Post պարբերականում հրապարակված հոդվածի, բոլոր հայտնի IT ընկերությունները թույլատրում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը տվյալներ հավաքել իրենց սերվերներից: Նշվում է, որ իրենց օգտատերերի մասին ինֆորմացիա են տրամադրում Microsoft, Google, Yahoo, Facebook, Youtube, Skype, AOL, Apple և այլ խոշորագույն ընկերությունները: PRISM նախագծի շրջանակներում ամերիկյան հատուկ ծառայությունների համար հասանելի են օգտատերերի էլեկտրոնային փոստերը, լուսանկարները, տեսահոլովակները, անձնական ֆայլերը և այլ գաղտնի տվյալներ: Պարբերականում նշվում է նաև, որ ամենավերջում այդ նախագծին է միացել Apple-ը (2012թ.), իսկ ամենասկզբում՝ Microsoft ընկերությունը (2007թ.)



Այս սկանդալն ավելի հասունացավ, երբ հետախուզության վարչության պետ Ջեյմս Կլեպերը հայտարարեց, որ նման բան կա, սակայն պարբերականում այլ կերպ է ներկայացված: Կլեպերը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները տվյալներ են հավաքում միայն այն օգտատերերից, ովքեր չեն հանդիսանում ԱՄՆ քաղաքացիներ: Ըստ Կլեպերի, նրանք հավաքում են միայն այն մարդկանց տվյալները, ովքեր վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 387 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.5/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar