Իսկական սեր............... - 1 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 1 » Իսկական սեր...............
20:56
Իսկական սեր...............
Մոտենում էր Սամվելի հարսանիքի օրը: Ամեն ինչ գրեթե պատրաստ էր: Սոնան ու Սամվելը այնքան հուզված էին: Ամեն ինչ լավ էր ընթանում, ինչպես, որ ծրագրել էին:

- Սիրելի՛ս, ի՞նչ նվիրենք Սամվելին ու Սոնային:

- Չգիտեմ, դու ավելի լավ ես նման բաներից, դու՜ որոշիր:

- Ի՞նչ կասես, եթե հարսանեկան ուղեգիր նվիրենք:

- Շատ լավ բան մտածեցիր, վստահ եմ` նրանց շատ դուր կգա:

Արմանը մի ակնթարթում այլայլվեց:

- Սիրելի՛ս, ի՞նչ եղավ, արի նստիր այստեղ,- իրար անցած ասաց Եվան:

- Հիմա կանցնի, մի՛ մտածիր:

Հանկարծակի ներս մտավ Սամվելը, նա եկել էր Էրիկին տեսնելու, ինչ զբաղված էր հարսանիքով, համարյա տաս օր չէր տեսել նրան: Երբ տեսավ գունատ Արմանին և շփոթված Եվային, անհանգստացավ.

- Այս ի՞նչ է պատահել:

- Ինչ լավ է եկար, Արմանը իրեն լավ չի զգում:

- Հանգստացի՛ր, շուտ տաքսի կանչի՛ր, հենց հիմա նրան բժշկի մոտ կտանենք:

- Դրա կարիքը չկա,- հազիվ լսելի ձայնով ասաց Արմանը:

- Արմա՛ն, հիմա հակաճառելու ժամանակը չէ,- շեշտակի ասաց Սամվելը:

Արմանը լռեց: Խեղճի դեմքը գունատվել էր, մի տեսակ անկենդան էր դարձել:

Շտապ օգնությունը եկավ: Արմանին տեղափոխեցին հիվանդանոց: Եվան երեխային տարավ մոր մոտ. փոքրիկը շարունակ լաց էր լինում, կարծես զգում էր ինչ է կատարվում:

Սամվելը որոշեց դեռ ոչ ոքի չասել, մինչև, որ բժիշկն ասի բանն ինչումն է:

- Սամվե՛լ, մի՞թե սա վերջն է,- հազիվ լացը պահելով ասաց Եվան:

- Չգիտեմ, Եվա՛, չգիտեմ, ասա ինձ, երբվանի՞ց են նրա մոտ սկսվել ցավերը:

- Երկու ամիս առաջ էինք գնացել բժշկի մոտ, նա ասաց, որ շատ չի մնացել…Բայց ես չէի պատկերացնում, որ այսքան շուտ…

- Ինչու՞ ինձ ոչինչ չէիր ասում, Եվա՛:

- Շուտով քո հարսանիքն է: Ես չէի կարող քեզ ասել, հետո Արմանն էլ չէր ուզում:

- Ի՞նչ հարսանիք, հարսանիք չի լինի:

- Ի՞նչ ես ասում, դա քո կյանքի ամենկարևոր օրն է:

- Հիմա իմ եղբորից կարևոր ոչինչ չի կարող լինել ինձ համար:

- Բայց Արմանին հաստատ դուր չի գա, որ դու հետաձգես հարսանիքը:

- Ես չեմ հետաձգում, այլ ընդհանրապես չեղյալ եմ համարում: Եթե ես իմանայի, որ վերջերս էլի իրեն վատ է զգացել, այս պատրաստությունը չէր լինի:

Երբ Սամվելն ու Եվան զրուցում էին, նրանց մոտեցավ բժիշկը:

- Դե՛ ինչ, Պողոսիչ, Արմանը ո՞նց է զգում իրեն:

- Սիստեմա ենք միացրել, ցավը մի քիչ մեղմացավ, հիմա քնած է:

- Իսկ վիճակը ո՞նց է ընդհանուր առմամբ:

- Վիճակն անկայուն է, կարծում եմ ճիշտ կլինի, որ նա մնա բժիշկների հսկողության տակ:

- Ուրեմն ամեն ինչ լուրջ է,- բարձրաձայն մտածում էր Սամվելը, իսկ Եվան, մի կողմ քաշված, կանգնել էր պալատի մոտ և անձայն լաց էր լինում: Որքան էլ նա ցույց տար, որ ուժեղ է, միևնույնն է նա շատ փխրուն սիրտ ուներ ու ինչքան էլ իրեն տրամադրում էր, չէր կարողանում հանգստանալ: Սամվելը մոտեցավ նրան:

- Եվա՛ ջան, լաց մի՛ եղիր, նա դեռ կլավանա:

- Պետք չէ ինձ մխիթարել, ես ամեն ինչ լսեցի: Վերջ իմ երջանկությանը, ինչ կարճ տևեց այն, բայց ես գոհ եմ Աստծուց, որ Էրիկին ունեմ, նա է իմ մխիթարանքը, իմ կյանքի միակ իմաստը: Ափսոս, որ իմ տղան չի իմանա, թե ինչ հայր է ունեցել:

Սամվելը բառեր չէր գտնում գոնե մի քիչ սփոփելու համար խեղճ աղջկա վիշտը, մեկն էլ պետք էր, որ նրան սփոփեր, չէ որ նա էլ էր տառապում:

Արմանի մոտ չէին թողնում մտնել: Եվ ինչքան էլ բժիշկը համոզեց, որ նրանք տուն գնան, ոչ մեկն էլ չհամաձայնվեց: Ամբողջ գիշեր նրանք արթուն մնացին, բայց ոչ մեկն էլ սիրտ չուներ խոսելու…կարծես բառերը խեղդվել էին նրանց կոկորդներում:

Հաջորդ օրը Արմանի վիճակը չլավացավ, բայց կայունացավ: Այդ մասին նրանց հայտնեց Պողոսիչը:

- Իսկ դա լա՞վ է բժիշկ,- հարցրեց Եվան:

- Համենայնդեպս վատ չէ:

- Իսկ կարելի՞ է գնալ նրա մոտ:

- Գնացե՛ք, բայց երկար չմնաք, նրան հանգիստ է պետք:

2.

Սամվելն ու Եվան մտան Արմանի պալատ: Նա շատ գունատ էր, բոլորովին նման չէր իրեն: Եվան հազիվ էր իրեն զպում, որ չլացի:

- Բարև, սիրելի՛ս, քեզ ո՞նց ես զգում,- ժպտաց Եվան:

Արմանը ուշադիր նայեց նրան ոտից գլուխ, նրա աչքից չվրիպեց Եվայի տանջահար դեմքը, միանգամից երևում էր, որ նա ամբողջ գիշեր աչք չէր փակել: Հետք հայացքը սևեռեց եղբոր վրա, որը պատժված երեխայի նման կանգնել էր ու չգիտես ուր էր նայում:

- Ինձ մո՛տ եկեք,- ասաց Արմանը:

Նրանք մոտեցան: Սկզբից դիմեց Եվային.

- Սիրելի՛ս, մի՛ թաքցրու, ես տեսնում եմ, որ հազիվ ես քեզ պահում: Ազատություն տու՛ր զագցմունքներիդ: Ես քեզ շատ եմ սիրում: Դու իմ կյանքի մշտապես առկայծող աստղն ես: Ես իրոք երջանիկ եմ եղել մեր միասին ապրած ժամանակ: Դու ինձ համար Աստծո պարգև ես, ու թեև նա մեզ բաժանում է հավիտյան, ես շնորհակալ եմ նրան, որ դու եղել ես մեր կյանքում:

- Արմա՛ն, սիրելի՛ս…

- Խնդրում եմ մի՛ ընդհատիր: Ուզում եմ, որ ներես ինձ, որ քեզ մենակ եմ թողնում և շատ կարճ ժամանակով կարողացա քեզ երջանկացնել:

- Այդպես մի՛ ասա աղաչում եմ, դու դեռ կապաքինվես:

- Եվա՛, Եվա՛, իմ թանկագին գանձ, պետք չէ այդպես:

- Դու պետք է իմանաս Արման, որ այն օրվանից, ինչ հանդիպել ենք իրար, իմ կյանքը լիովին փոխվել է: Դու ինձ այնքան սեր, քնքշանք, հույս ես տվել, որ ինձ այն ողջ կյանքում կբավականացնի: Իսկ ես իմ ողջ սերն ու քնքշանքը մեր որդուն կնվիրեմ:

- Եվա՛, խոստացի՛ր ինձ, որ կամուսնանաս:

- Երբեք, ես այդպիսի բան չեմ անի:

- Ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես ու միշտ էլ կսիրես, բայց Էրիկին հայր է պետք:

- Ես կարող եմ նրա համար և՛ հայր, և՛ մայր լինել: Ես քեզ խոստանում եմ, որ լավ կպահեմ մեր որդուն: Ես երբեք ուրիշի հետ չեմ ամուսնանա:

Մինչ նրանք խոսում էին, Սամվելը բոլորին տեղեկացրել էր Արմանի վիճակի մասին: Բոլորն արդեն հիվանդանոցում էին: Տիկին Ռոզան կորցրել էր գիտակցությունը, նրան օգնության հասան բժիշկները: Հայրը ժամանակից շուտ ծերացել էր, չկար նրա առաջվա առույգությունը, կորել էր աչքերի փայլը: Եվայի մայրը լուռ լաց էր լինում: Նա մենակ էր եկել, ամուսինը քաղաքում չէր, իսկ մայրը հիվանդ պառկած էր: Երբ Սամվելը ներս մտավ, Եվան փաթաթված էր Արմանին և չէր ուզում պոկվել նրանից:

- Եվա՛ ջան, դու՛րս արի, մի՛ քիչ հանգստացիր, հետո կգաս,- ասաց Սամվելը` Եվային դուրս տանելով: Սենայակում մնացին երկուսով:

- Սա՛մ, մոտս արի՛, նստի՛ր այստեղ:

Սամվելը մոտեցավ, գրկեց նրան և լաց եղավ:

- Էլ մի՛ սկսի, վերջացրու: Լսի՛ր ինձ: Ների՛ր, որ խափանեցի հարսանիքդ: Աստված վկա ես ամեն ինչ արեցի, որ քո հարսանիքից հետո…

Նրա շունչը կտրվում էր:

- Վե՛րջ Արման, էլ մի՛ խոսիր, քեզ հանգիստ է պետք:

- Թու՛յլ տուր խոսեմ: Ես շատ ուրախ եմ, որ վերջապես գտար քո երջանկությունը, որ արդեն քո ընտանիքն ես ունենալու, բայց թույլ տուր մի բան խնդրել քեզ:

- Ինչ-որ ցանկանաս:

- Ուշադի՛ր եղիր Եվայի ու տղայիս նկատմամբ, նրանց մենակ չթողնես: Եվան մենակ չի կարող հաղթահարել այս ամենը: Հո՛գ տար նրա մասին, գոնե սկզբնական շրջանում:

- Արմա՛ն, ի՛մ սիրելի եղբայր, մի՞թե ես կարող եմ աչքաթող անել նրանց: Երդվում եմ, որ Եվան ու Էրիկը ոչ մի բանի կարիք չեն ունենա: Ես չեմ թողնի, որ նրանք իրենց մենակ զգան: Ավելին, եթե Եվան համաձայնվի, ամուսնանալուց հետո ես ուզում եմ, որ նրանք մեզ հետ ապրեն, Սոնան միայն ուրախ կլինի: Այդպես ես ավելի հանգիստ կլինեմ, որ նրանք միշտ իմ կողքին լինեն: Որովհետև հաստատ գիտեմ, Եվան էլ չի ամուսնանա:

- Դա ինձ ցավ է պատճառում, Սա՛մ, նա արժանի չէր սրան: Նա պետք է թագուհու պես ապրեր, ես չպետք է ընդունեի նրան այն ժամանակ: Նա իր կյանքը նվիրեց ինձ, իսկ փոխարենը ի՞նչ ստացավ:

- Այդպես մ՛ի ասա, դա նրա որոշումն էր, և նա չի փոշմանել իր արածի համար: Նա երջանիկ է , որ քո երեխայի մայրն է:

Արմանը շնչակտուր էր լինում, Սամվելը վախեցավ, կանչեց բժշկին:

- Դու՛րս եկեք,- ասաց Պողոսիչը:

Մի քանի բժիշկներ մտան Արմանի պալատ:

Տիկին Ռոզան հազիվ էր ուշքի եկել, երբ տեսավ բժիշկների խառնաշփոթ վիճակը, քիչ էր մնում էլի ուշաթափվեր: Նա ամուր գրկեց ավագ որդուն: Ինչքան էլ նա սպասում էր, որ մի օր այս դժբախտությունը պատահելու է, հոգու խորքում չէր հավատում դրան կամ գուցե չէր ուզում հավատալ:

Եվան մոր ուՍոնայի հետ էր: Ոչ մի հանգստացնող հաբ նրան չէր օգնում:

- Որտե՞ղ է որդիս,- հանկարծ հարցրեց նա:

- Հիվանդանոցի բակում է, սկեսրայրիդ հետ,- պատասխանեց մայրը:

- Բերե՛ք նրան վերև, ես ուզում եմ, որ նա հրաժեշտ տա հորը:

- Աղջիկս, իսկ գուցե չարժե՞:

- Ասում եմ բերե՛ք որդուս:

Սոնան գնաց երեխայի հետևից: Քիչ հետո դուրս եկավ Պողոսիչը:

- Ի՞նչ կա բժիշկ:

Պողոսիչը գլուխը տմբտմբացրեց:

- Մի՞թե արդեն…,- վրա տվեց Սամվելը:

- Ո՛չ, դեռ ոչ, բայց ամեն րոպե հնարավոր է: Մենք ամեն ինչ արեցինք: Դուք պետք է ուժեղ լինեք:

Երեխային բերեցին: Եվան գրկեց նրան: Էրիկը, տեսնելով, թե ինչպես է մայրը լաց լինում, ինքն էլ սկսեց լացել:

- Բժիշկ, ես ուզում եմ տեսնել որդուս,- ասաց տիկին Ռոզան:

- Մա՛մ, դու շատ թույլ ես, հետո կմտնես,- փորձեց համոզել Սամվելը:

- Ո՛չ, հիմա, հետո կարող է ուշ լինել:

Տիկին Ռոզան կարծես գերբնական ուժ էր ստացել, արցունքները չորացել էին նրա աչքերում: Նա ուզում էր, որ Արմանը իրեն ուժեղ տեսնի: Երբ ներս մտավ, տեսավ Արմանին գրեթե անգիտակից վիճակում, սիրտը ճմլվեց, բայց նա հավաքեզ իրեն:

- Մա՛մ, ինչու՞ ավելի շուտ չէիր գալիս:

- Տղա՛ս, ես…

- Մի՛ պատասխանիր, գիտեմ, երևի դռան ետևում այսքան ժամանակ լաց էիր լինում: Պետք չէ մամ ջան, ես հեռանում եմ, բայց իմ ժառանգը իմ տեղը կզբաղեցինի:

- Արմա՛ն, որքա՛ն եմ ես տառապել, արցունքներս ցամաքեցին, աղոթքներս տեղ չհասան: Քո որդին իմ մխիթարանքն է, բայց չգիտեմ` արդյոք իրավունք ունե՞մ ապրելու…

- Մա՜մ, դու պետք է ապրես, որ լավ նայես իմ կնոջն ու որդուն, քեզանից լավ էլ ո՞վ կնայի նրանց:

- Այո՛, որդի՛ս, նրանք իմ աչքի լույսն են, ես նրանց ինձ մոտ կպահեմ, ես Եվային աղջկաս պես եմ սիրում…

Ներս մտավ Եվան` երեխան գրկին: Արմանի մայրը վեր կացավ, հաբուրեց որդու ճակատը, անթարթ աչքերով նայեց նրա դեմքին ու անմիջապես դուրս եկավ:

Սամվելին շատ էր անհանգստացնում մոր վիճակը, եթե նա լաց լիներ, այդքան չէր անհանգստանա: Նա վախենում էր հանկարծ մայրը սրտի կաթված չստանա:

3.

Արմանը, տեսնելով Էրիկին, կենդանացավ, խամրած աչքերում ուրախության կայծեր երևացին:

- Տու՜ր ինձ նրան, Եվա՛: Ի՛նչ խելացի աչքեր ունի նա:

- Նա գնալով քեզ է նմանվում:

- Հուսով եմ` դու դրանից չես նեղվում:

- Ի՛նչ ես ասում, սեր իմ, հիմա ես ամենից շատ երազում եմ, որ նա ոչ միայն արտաքինով քեզ նման լինի, այլև բնավորությամբ:

- Մո՛տ արի, գրկի՛ր մեզ: Ես ինձ լավ եմ զգում, ոչ մի տեղս չի ցավում: Այնքա՛ն թեթև եմ ինձ զգում:

Էրիկը կցկտուր բառեր էր ասում, Արմանն ու Եվան փորձում էին հասկանալ նրա խոսքերը, բայց ոչինչ չէր ստացվում: Բայց երեխան չէր լռում, նա անհանգիստ շարժումներ էր անում, ըստ երևույթին բարկանում էր, որ իրեն չեն հասկանում: Երկար լսողությունը լարելուց հետո Եվան հասկացավ` ինչ էր ասում Էրիկը, նա Արմանի անունն էր տալիս, միայն թե հազիվ հասկանալի ձևով: Արմանը այնքան ուրախացավ, որ որդին իր անունն է տալիս:

Արդեն կեսգիշեր էր, իսկ Եվան ու Էրիկը դեռ Արմանի մոտ էին: ՆԵրս մտավ Պողոսիչը:

- Եվա՛ ջան, արդեն ուշ է, Արմանը պետք է հանգստանա:

- Խնդրում եմ բժիշկ, թող այսօր նրանք ինձ հետ մնան:

- Բայց դու…

- Նրանց կողքին ես ինձ հիանալի եմ զգում:

- Լա՛վ, թող մնան: Եվա՛, եթե պետք լինի, կանչեք ինձ, ես այսօր հերթապահ եմ:

- Անպայման բժիշկ, շնորհակալություն:

Էրիկը քնեց Արմանի գրկում, Եվան նրան զգույշ տեղափոխեց թախտի վրա: Լուռ, խաղաղ գիշեր էր: Եվան շոյում էր Արմանի դեմքը իր նուրբ ձեռքերով, որոնց այնքան սիրում էր Արմանը:

- Համբուրի՜ր ինձ, սիրելի՜ս, ու ամուր գրկիր,- շշնջաց Արմանը:

- Ես քեզ պաշտում եմ Արման, մի՛ լքիր ինձ:

- Ես քեզ երբեք չեմ լքի, միշտ քո կողքին կլինեմ, դու կզգաս իմ ներկայությունը…

Եվան հենված էր Արմանի կրծքին, և ինքն էլ չնկատեց, թե ինչպես աչքերը փակվեցին: Երբ առավոտ արթնացավ, նրան թվաց` Արմանը քնած է, բայց երբ ականջ դրեց սրտին, զգաց, որ չի շնչում: Մի պահ քարացավ, հետո վազեց բժշկին կանչելու: Քնաթաթախ Պողոսիչը ներխուժեց սենյակ:

- Երեխային վերցրու՛ և դու՛րս գնա, Եվա՛:

Եվան ենթարկվեց: Դրսում էին բոլոր հարազատները: Նորից մի խումբ բժիշկներ մտան Արմանի պալատ: Մի քանի րոպե հետո եկավ բժիշկը:

- Ո՞նց է նա, Պողոսիչ,- հարցրեց Արմանի հայրը, թեև բժշկի դեմքին ամեն ինչ գրված էր:

- Ցավում եմ, բայց այս անգամ փրկել հնարավոր չէր:

Եվան այնքան ամուր սեղմեց Էրիկին իր կրծքին, որ երեխան ցավից լաց եղավ: Մի ահռելի, աննկարագրելի տեսարան էր: Եվան գրեթե անգիտակից ընկել էր մոր գիրկը, Արմանի ծնողները ինչպես կանգնած էին մինչև բժշկի գալը, այդպես էլ մնացել էին տեղում քարացած, մինչև որ Սոնան տարավ նրանց` համարյա քարշ տալով, իսկ Սամվելը բարձրաձայն լաց էր լինում` Արմանի մահճակալի մոտ` ծնկաչոք:

4.

Անցան տարիներ: Եվան ապրում էր Արմանի ծնողների հետ, որպեսզի նրանք ավելի մոտ լինեին թոռանը և նրանից Արմանի կարոտն առնեին: Նա մտածում էր ուսումը շարունակելու և աշխատանք փնտրելու մասին: Էրիկն արդեն հինգ տարեկան էր, արդեն կարելի էր մտածել կարիերայի մասին, հատկապես, որ նա շատ կապված էր պապի ու տատի հետ և հաճույքով կմնար նրանց հետ մինչև մոր տուն վերադառնալը: Սամվելը ամուսնացավ Սոնայի հետ, մի չքնաղ դուստր ունեցավ: Նա, ինչպես և խոստացել էր եղբորը, ամեն ձևով հոգ էր տանում նրա ընտանիքի մասին:

Իսկ Եվան ապրում էր իր վառ հիշողություններով, հիշում էր իր ու Արմանի միասին անցկացրած օրերի ամեն մի վայրկյանը և էլի ու էլի համոզվում էր, որ ինքը ճիշտ ընտրություն էր կատարել ու երբեք չի փոշմանի դրա համար:

Սիրելի' ընթերցող, ցանկանում եմ ձեզ այս զույգի նման անկեղծ ու իսկական սեր:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 865 | Ավելացրեց: SHuSHok | Գնահատական: 4.7/10
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar