Իրական պատմություն - 16 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 16 » Իրական պատմություն
19:47
Իրական պատմություն

Սա իրական պատմություն է, կյանքից վերցված: Այս դեպքից արդեն անցել է տասներեք տարի և ես կցանկանայ այն ներկայացնել ձեզ: Եվ այսպես, սկսեմ պատմությունը.  «Տասնյոթ տարեկան մի տղա սիրահարվում է քսաներեք տարեկան մի աղջկա: Մի օր տղան զանգահարում է աղջկան և սովորականի պես ասում.«Ես քեզ սիրում եմ կյանքս», աղջիկը նույնպես պատասխանում է.«Ես էլ քեզ»: Այնուհետև տղան ասում է, որ մի քանի ամսից գնալու է ծառայության: Աղջիկն ասում է, որ նա էլ պիտի գնա Մոսկվա՝ ընտանիքի մոտ: Տղան աղջկան խնդրում է մնալ մինչ կլինի նրա զորակոչումը և որ այդ օրը նրանք միասին լինեն: Աղջիկը համաձայնվում է:  Անցնում է մի քանի օր: Տղային զանգ է գալիս՝ իր իսկ ծննդյան օրը: Նրան հայտնում են, որ սիրած աղջկան առևանգել են: Դա լսելով՝ տղան ամեն բան թողնում է և գնում աղջկան օգնելու: Տեղ հասնելուն պես տեսնում է մի խումբ տղաների, նրանց մոտ կանգնած էր սիրած աղջիկը և օգնություն էր կանչում: Այդ պահին տղան հանում է զենքը և կրակում խմբի տղաներից մեկին, ով իբր եկել էր աղջկան առևանգելու: Մեկ ժամ անց դեպքի վայր են հասնում ոստիկանները և տեսնելով տղային զենքը ձեռքին՝ ձեռբակալում են և դատում : Անցնում է երկու ամիս: Աղջիկը գնում է բանտ՝ տղային տեսնելու և նրաք զրուցում են: Տղան ասում է.« Ես քեզ փրկեցի, դու էլ ինձ կփրկես»: Իսկ աղջիկն ասում է.« Կներես, ես մեկնում եմ Մոսվա»: Եվ ասելուն պես հեռանում է բանտից: Տղան լացակումաց վերադառնում է բանտախուց: Նրան դատապարտել էին երկու տարի: Մի օր նա լուր է ստանում, թե աղջիկը ամուսնացել է և երեխայի է սպասում հենց այն նույն տղայից, ում վրա տարիներ առաջ կրակել էր նա՝ աղջկան փրկելու նպատակով: Տղան ցավից փախչում է բանտից և գնում աղջկա մոտ:Նա աղջկան տեսնում է երջանիկ այդ տղայի հետ: Կանգնելով սիրած էակի դիմաց, նա ծոցագրպանից հանում է ատրճանակը և կրակելով իր իսկ սրտին վերջ է տալիս իր կյանքին: Տղայի գրպանից գտնում են մի թուղթ, որտեղ գրված է լինում. «Ես չկարողացա քեզ երջանկացնել, բայց հոգիս վերևից քեզ հետ կլինի: Ամեն գիշեր կգամ ես և կգրկեմ քեզ: Դու չես զգա, կմտածես՝ քամի էր, բայց դա իմ հոգին կլինի, որ ամեն գիշեր կայցելի քեզ և կգրկի: Երջանիկ եղիր, դավաճան իմ սեր...»:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 991 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar