iPhone 6 Plus սմարթֆոնը գրպանում դեֆորմացվում է - 5 Հոկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 30.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հոկդեմբեր » 5 » iPhone 6 Plus սմարթֆոնը գրպանում դեֆորմացվում է
19:58
iPhone 6 Plus սմարթֆոնը գրպանում դեֆորմացվում է

Մեր օրերում արտադրվող սմարթֆոնները գնալով բարակում և մեծանում են, ինչն էլ անդրադառնում է դրանց կորպուսների դիմացկունության վրա: iPhone 6 Plus-ի մի քանի օգտատերեր արդեն դժգոհում են, որ օրեր առաջ ձեռք բերված իրենց սմարթֆոնները շատ չնչին ուժ գործադրելու դեպքում դեֆորմացվում են: Օրինակ iPhone 6 Plus-ի օգտատերերից մեկը տեղեկացրել է, որ մասնակցել է հարսանեկան արարողության և օրվա մեծ մասը հեռախոսը մնացել է նրա շալվարի գրպանում: Այդ ժամանակի մեծ մասը նա անցկացրել է նստած, ինչի արդյունքում տեղի է ունեցել iPhone 6 Plus-ի դեֆորմացիան: Փաստորեն iPhone 6 Plus-ը գրպանում դնելու համար չի, այլապես ժամանակի ընթացքում այն դեֆորմացվում է: Համացանցում արդեն կան մի շարք փորձեր, որոնցում տեսնում ենք, որ iPhone 6 Plus-ը իրականում շատ հեշտ է դեֆորմացնել:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 366 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar