iPhone 5S-ը կդառնա ոսկեգույն - 21 Օգոստոսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 28.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Օգսստոս » 21 » iPhone 5S-ը կդառնա ոսկեգույն
00:54
iPhone 5S-ը կդառնա ոսկեգույն

iPhone-ի երկու նոր մոդելները կստանան iPhone 5S եւ iPhone 5C անվանումները: Առաջին սարքն արտաքնապես նման կլինի նախորդների դիզայնին, սակայն կարտադրվի նաեւ ոսկեգույն, հաղորդում է ճապոնական Macotakara բլոգը:  iPhone 3GS-ի տեսքը գրեթե նույնն է, ինչ iPhone 3G-ինը, նույնը եղել է նաեւ iPhone 4S-ի դեպքում: Ինչ վերաբերում է iPhone 5C-ին, ապա ճապոնացիները ենթադրում են, որ այդ տառը նշանակում է «Color» (գույն): Սարքն, ամենայն հավանականությամբ, կթողարկվի տարբեր գույներով, հաղորդում է «Վեստի Էկոնոմիկան»:  iPhone 5S-ը, հավանական է, ունենա մատնահետքերի սկաներ: Այդ տեխնոլոգիան կօգտագործվի առանց գաղտնաբառի նույնականացման համար:  Ճապոնացիները վստահեցնում են, որ iPhone 5S-ը կլինի ոչ միայն սեւ եւ սպիտակ, այլեւ՝ ոսկեգույն:  Նորույթը հանրությանը կներկայացվի սեպտեմբերի 10-ին:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 415 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar