Ինչպես խոնավեցնել մաշկն ամռանը - 17 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 23.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 17 » Ինչպես խոնավեցնել մաշկն ամռանը
13:54
Ինչպես խոնավեցնել մաշկն ամռանը

Բոլորին է հայտնի, որ մաշկի խնամքի մեջ ամենակարևորը կանոնավոր խոնավեցումն է: Հենց դա է երիտասարդության և գեղեցկության գլխավոր բանալին:

Սակայն խոնավեցումը միայն համապատասխան միջոց քսելը չէ, մաշկը պետք է խոնավեցնել ոչ միայն արտաքինից, այլև ներսից: Հենց այդ պատճառով է պետք օրական խմել 2 լիտրից ոչ պակաս ջուր, առավել ևս` ամռանը, երբ մեր օրգանիզմn ավելի ակտիվ է հեղուկ կորցնում: Եթե դուք չեք կարողանում ջուր խմել, ապա պետք է որևէ կերպ պետք է սովորեցնեք ինքներդ ձեզ դա անել: Միջոցներից մեկը ջուրը հավելումներով խմելն է:

Ահա երկու պարզ տարբերակ․

Ելակ և կիտրոն

 

- 4 թարմ կտրտած ելակ
- Կես կիտրոն
- Մի քանի ռեհանի և անանուխի տերև

 

Ավելացրեք այս ամենը թարմ ֆիլտրած ջրի մեջ, դրեք սառնարանն ու թողեք այնտեղ մեկ քանի ժամ:

Անանաս, նարինջ և խնձոր

Կտրատեք այս մրգերը, գցեք ջրի մեջ և թողեք մի քանի ժամ: Ավելի լավ համի համար կարող եք ավելացնել մի քիչ դարչին:

Եթե ձեզ հոգնացնեն այս երկու տեսակները, կարող եք հնարել ձեր սեփական կոկտեյլը: Ավելացրեք մրգեր, բանջարեղեն, կանաչի, համեմունքներ, ամեն ինչ, ինչ կցանկանաք: Կարևորը՝ ջուր խմելը դարձրեք հաճելի սովորություն:

 


 Աղբյուր` LADYNEWS.am

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 198 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar