Ինչպես մաքրել հետքերը - 20 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 24.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 20 » Ինչպես մաքրել հետքերը
18:02
Ինչպես մաքրել հետքերը

Մենք օրվա ընթացքում օգտագործում ենք այնպիսի նյութեր, որոնց հետքերը դժվար են մաքրվում հագուստի վրայից: Այժմ ուզում եմ ներկայացնել մի քանի օգտակար խորհուրդներ, հնարքներ:

 Մեզանից շատերը անտարբեր չեն կարող անցնել շոկոլադի կողքով, իսկ երեխաները անպայման կփորձեն: Դե, իսկ երեխաների փորձելուց հետո գիտենք, թե ինչեր են լինում: Այսպիսով` հագուստի վրա կան շոկոլադի հետքեր, որ պետք է մաքրել: Դրա համար պատրաստում ենք աղաջուր. մեկ լիտրին` մեկ թեյի գդալ աղ, ապա հագուստի կեղտոտ հատվածը թողնում ենք ջրում մոտ մեկ ժամ: Հետո հագուստը պետք է լվանալ սառը ջրով:
  
Հավաքույթների ժամանակ շատ է պատահում, որ գինի է թափվում, այն էլ կարմիր: Այդ դեպքում պարզապես պետք է կեղտոտ հատվածը լվանալ տաք ջրով: Եռացող ջուրը լցրեք հետքի վրա և սկսեք լվանալ: Նույնը կարելի է անել նաև հատապտուղներից մնացած հետքերի հետ:
  
Յուղի հետքերի դեպքում պարզապես ատամի մածուկը պետք է տարածել կեղտոտ հատվածի վրա և սպասել 3-4 ժամ, որից հետո պետք է նախ մաքրել ատամի մածուկի չորացած մնացորդը, հետո նոր լվանալ:
 Հուսով եմ `օգտակար եղա...
 

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 359 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar