Ինչպես հեռակառավարել համակարգիչները Google Chrome-ի միջոցով - 19 Մայիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 28.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 19 » Ինչպես հեռակառավարել համակարգիչները Google Chrome-ի միջոցով
19:59
Ինչպես հեռակառավարել համակարգիչները Google Chrome-ի միջոցով
Մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ համակարգիչները հեռավորության վրա կառավարող ծրագրերի (օր. TeamViewer): Սակայն լրացուցիչ ծրագրերը տեղադրելու փոխարեն կարող եք Windows-ով և Mac OS-ով աշխատող համակարգիչները հեռակառավարել Google Chrome ինտերնետ դիտարկչի միջոցով:
 
1. Տեղադրեք Chrome Remote Desktop հավելվածը:
 
 
2.Chrome-ի ծրագրերի ցանկից բացեք տեղադրված հավելվածը: Ծրագրերի ցանկը կարող եք բացել Google Chrome-ում հավաքելով chrome://apps հասցեն:
 
 
3.Ծրագիրը բացելուց հետո մուտք գործեք Ձեր Google-ի հաշիվ և ծրագրին տվեք համապատասխան թույլտվությունները:
 
4.Ծրագրի հիմնական էջն ունի երկու գլխավոր բաժին՝ Remote Assistant և My Computers: Առաջին բաժինն իր հերթին պարունակում է երկու ֆունկցիա՝ 
 
Share-Ձեր համակարգչի ղեկավարումն այլ մարդու տրամադրելու համար:
 
Access-Այլ օգտատիրոջ համակարգիչը Ձեր համակարգչով կառավարելու համար:
 
Share սեղմելու դեպքում համակարգը կգեներացնի այն կոդը, որը պետք է տաք մյուս օգտատիրոջը, որպեսզի նա կարողանա կառավարել Ձեր համակարգիչը: Իսկ Access սեղմելու դեպքում պետք է գրեք այն կոդը, որը ստացել եք մյուս օգտատիրոջ կողմից:
 
 
 
Այժմ տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում հավելվածի My Computers բաժինը: Այստեղ տեղադրվելու են Ձեր բոլոր այն համակարգիչները, որոնց վրա կտեղադրեք այս հավելվածը և կսեղմեք enable remote connections կոճակը: Այսինքն այստեղ տեղադրվում են Ձեր համակարգիչների ցանկը, որպեսզի հեշտությամբ կարողանաք ցանկացած ժամանակ հեռակառավարել դրանք:
 
 
enable remote connections կոճակը սեղմելու դեպքում Ձեզանից կպահանջվի մտածել ու գրել այն գաղտնաբառը, որով պետք է հեռակառավարեք Ձեր համակարգիչները:

 

Բաժին: Googe.ru | Դիտումներ: 497 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar