Ինչպե՞ս սնվել, որպեսզի մազերը լինեն առողջ և գեղեցիկ - 19 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 22.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 19 » Ինչպե՞ս սնվել, որպեսզի մազերը լինեն առողջ և գեղեցիկ
13:33
Ինչպե՞ս սնվել, որպեսզի մազերը լինեն առողջ և գեղեցիկ

Մասնագետների կարծիքով գեղեցիկ մազերի համար ամենից կարևորը ճիշտ սնունդն է` բառի բուն իմաստով: Մազերի որակը ուղիղ կապ ունի ձեր ընդունած սննդի հետ: Մենք ներկայացնում ենք 5 տիպիկ խնդիր, որոնցից յուրաքանչյուրը դուք կարող եք լուծել` ներառելով նշված մթերքը ձեր սննդակարգի մեջ. Եթե մազերը չոր են և կոտրատվող… Հաճախ մեր մազերը չորանում են անփոխարինելի ճարպային թթուների պակասի հետևանքով: Որպեսզի ձեր մազերը առողջ փայլ ունենան, սննդակարգում ներառեք մթերք, որը կպարունակի այդ թթուները` յուղոտ ձուկ (թունա, տառեխ), շիլաներ, ընդեղեն, զեյթուն, ավոկադո, բուսական ձեթ: Աշխատեք ուտել ձկնային ուտեստներ առնվազն 4 անգամ շաբաթական, և ամեն օր ավելացրեք նախաճաշին ոչ մեծ քանակության դդմի սերմեր: Բացի այդ, ձեր մազերն ունեն խոնավության կարիք, հետևաբար մ՛ի մոռացեք օրվա ընթացքում խմել 6-8 բաժակ ջուր: Եթե ձեր մազերը յուղոտ են… Եթե ձեր մազերը յուղոտ են, ապա, ամենայն հավանականությամբ խանգարված է մաշկի ճարպային նյութափոխանակությունը: Դա բացատրվում է B խմբի վիտամինների անբավարարությամբ: Վերջինս դուք կարող եք ստանալ ընկուզեղենից, շիլաներից, կաթնամթերքից, ձվից, հացազգիներից և կանաչեղենից: Մեծ քանակով B վիտամին պարունակում է գարեջրի խմորասունկը: Եթե ձեր մազերի գույնը «պղտոր» է… Այսպիսի մազերը հետևանք են ցինկի պակասի, որը մեծ քանակությամբ պարունակում են ոստրեները (устрицы): Բացի այդ, ձեզ համար օգտակար կլինեն միսը, տնական թռչնամիսը, ծովամթերքը, վարսակի թեփը (овсянка), ձուն, կաթը, սև հացը և արևածաղկի սերմերը: Ոչ պակաս կարևոր է ընդունել սնունդ, որը պարունակում է թիրոզին: Այն ամինաթթու է` անհրաժեշտ օրգանիզմում պիգմենտների (գունանյութի) առաջացման համար: Վերջինս պարունակվում է ընկուզեղենում, ավոկադոյում, կաթնամթերքում, քունջութի և դդմի սերմերում: Եթե ձեզ մոտ սկսել է սպիտակ մազերի աճ… Կապը, ընդունած սննդի և մազերի սպիտակեցման միջև, դեռևս ամբողջովին բացահայտված չէ, սակայն որոշ փաստեր, այնուամենայնյիվ, թույլ են տալիս խոսել մթերքների անհրաժեշտության մասին հարուստ թիրոզինով և պղնձով, երկաթով և վիտամին B-ով (պարունակվում են լյարդի, խեցգետնամորթերի, հունական և բրազիլական ընդեղենի մեջ): Մթերքները՝ հարուստ հակաօքսիդանտներով (միրգ, բանջարեղեն, թեյ) նույնպես նպաստում են մազերի գույնի երկարատև պահպանմանը: Եթե ձեր մազերը թափվում են… Մազերի բարակումը և թափվելը վկայում են օրգանիզմում երկաթի անբավարարության մասին: Այդպիսով ձեր սննդակարգում պետք է լինի լյարդ, ձու, ծիրան և գազար: Քանի որ մազը մեծամասամբ բաղկացած է սպիտակուցից` կարելի է հետևել սպիտակուցային սննդակարգի (միս, հավ, ձուկ, ձու, չրեղեն, ընդեղեն և ցորենազգիներ): Այս մթերքը ամրապնդում է մազի ֆոլիկուլը և կանխում մազաթափությունը: Որոշ փաստեր վկայում են, որ սոյայի սպիտակուցը խթանում է մազերի աճը, այդ պատճառով կարող եք օգտագործել սոյայի կաթ, պանիր-տոֆու: Վիտամին E-ն նույնպես կանխում է մազաթափությունը, վերջինս մեծ քանակով պարունակվում է բուսական յուղում, կարագում և ձվում: Երբեմն մազաթափությունը կարող է լինել վահանագեղձի թերֆունկցիայի արդյունք. օգտագործեք սնունդ հարուստ յոդով (ծովամթերք, ընկույզ): Եվ հիշե՛ք, եթե դուք փորձել եք բոլոր միջոցները, և ժամանակ անց չկա արդյունք, ապա ժամանակն է դիմել բժշկի: Եղեք առողջ և գեղեցիկ:մանակն է դիմել բժշկի: Եղեք առողջ և գեղեցիկ:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 293 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar