Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով - 13 Դեկտեմբերի 2016 - Status4ka.Ru
Այսօր 23.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 13 » Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով
19:14
Ինչպե՞ս պարզել կնոջ բնավորությունը՝ նրա ձեռքերի ձևին նայելով

Կնոջ մասին շատ բան կարող են պատմել ոչ միայն նրա շպարը, պայուսակը, շրթներկն ու անգամ նրա եղունգները, այլև նրա դաստակի ձևը։ Որպեսզի մաքսիմալ ինֆորմացիա ստանաք նրա մասին, անպայման պետք է ուշադրություն դարձնեք նրա ձեռքերին։ Եվ այսպես…

Տիպ 1. Ափի ձևը քառակուսի է, մատները՝ կարճ Նման ձեռքերով կանայք շատ պրակտիկ են։ Նրանք հազվադեպ են մտածում անիրականանալի բաների մասին ու պահպանողական են։ Նրանց առանձնացնում է վստահելիությունը, հավատարմությունը և ճկուն խելքը։ Նրանք հեշտ են հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ ու ոչ մի դատապարտելի բան չեն տեսնում նրանում, որ նման ծանոթություններն ուղղեն դեպի գործնական հուն։ Եթե Դուք ճանաչել եք Ձեզ այս նկարագրում, ապա հիշեք, որ ակնկալիքների խիստ բարձր մակարդակը կարող է բերել կռիվների, այնպես որ, երբեմն օգտակար է թույլ տալ ինքներդ Ձեզ լինել սպոնտան ու գործել առանց պլանի։

Տիպ 2. Ափի ձևը քառակուսի է, մատները՝ երկար Այս տիպի ձեռքեր ունեցող կանանցից շատերն իրենց ամեն բառն ընդգծում են ժեստի միջոցով։ Նրանք էմոցիոնալ են ու պոռթկուն։ Նրանք ամեն ինչ անում են շատ գրացիոզ, թեթև և ասես խաղալով։ Նրան առանձնացնում է հետաքրքրությունների բազմազանությունը, նրանք չեն սիրում միապաղաղությունն ու ծիսակարգերը։ Նոր զգացողությունների հետևից ընկնելով՝ նրանք պատրաստ են գրեթե ցանկացած խենթության։ Նրանք հաճույքով շփվում են մարդկանց և համակարգիչների հետ։ Ցանկացած կազմակերպչական տեխնիկայի հետ այս անհատները «Դու»-ով են խոսում։ Եթե դուք ճանաչեցիք Ձեզ այս նկարագրում, ապա աշխատեք Ձեզ համար էներգիայի հավելյալ աղբյուր գտնել, հակառակ դեպքում Դուք շուտ կհոգնեք։ Այս հարցում Ձեզ կօգնեն ցանկացած տիպի մեդիատիվ տեխնիկաներ։ Կարևորը, որ Դուք դրանց պարբերաբար կիրառեք։ Այցելեք նաև սպա սրահներ ու թույլ տվեք Ձեզ հանգստի երեկոներ շաբաթը գոնե երկու անգամ։

Տիպ 3. Ափը երկարավուն է, մատները՝ կարճ Այսպիսի կանայք շատ դրական են ու շատ կազմակերպված։ Նրանց հետաքրքիր է ամեն նոր ու չհետազոտված բան։ Նրանց համար ողջ աշխարհը թատրոն է, առանց շրջապատի ուշադրության ու առանց նրանց էմոցիաների այսպիսի կանայք իրենց անհարմար են զգում։ Հանդիսատեսը նրան անհրաժեշտ է օդի ու ջրի պես։ Հոգու խորքում այս կանայք միշտ էլ փոքրիկ երեխաներ են մնում, ովքեր հավերժ հետաքրքրասեր են։ Նրանք պաշտում են իրենց վրա փորձարկել ամեն ինչ այն պարզ պատճառով, որ իրենց հետաքրքիր է ամեն նոր բան, այլ ոչ թե նրա համար, որ վստահում են այլոց խոսքերին։ Եթե Դուք տեսաք Ձեզ այս նկարագրում, ապա խորհուրդ ենք տալիս Ձեզ ավելի քիչ շտապել ու ավելի շատ հանգստանալ, որպեսզի չծանրաբեռնեք Ձեր նյարդային համակարգը, սիրտն ու անոթները։

Տիպ 4. Ափը երկարավուն է, մատները՝ երկար Այս խմբի ներկայացուցիչներին հաճախ տանջում են կասկածներն ու հակասությունները։ Նրանք փափուկ են, զգայական, հեշտ են տրվում ուրիշների ազդեցությանը։ Նրանց մեջ շատ են ստեղծարար անհատականությունները։ Սթրեսակայունությունն ու ճնշման տակ աշխատել կարողանալը նման կանանց ուժեղ կողմերից չեն։ Հրմշտոցի ու ժխոռի մեջ նրանք հարմարավետություն չեն տեսնում, նրանց քիչ է հետաքրքրում դրայվն ու ադրենալինը։ Այս անհատականությունների մոտ շատ լավ է զարգացած նախազգացությունը։ Նրանք հաճախ են իմանում, թե ով է հիմա կզանգելի կամ էլ տարբերակներից որն է պետք ընտրել։ Նյութական հարցը նրանց ավելի քիչ է հետաքրքրում, քան հոգևոր կողմը։ Նրանց մեջ շատ են կինէսթետիկները. նրանք բաց չեն թողնում կատվին շոյելու հնարավորությունը, ընտրում են այնպիսի հագուստ, որը տհաճ զգացողություն չի առաջացնում մարմնի հետ շփվելիս, չի կպչում մարմնին։ Եթե Դուք ճանաչեցիք Ձեզ այս նկարագրում, ապա ավելի հաճախ հիշեք այն մասին, որ նոր տակտիլ զգացողությունները՝ ամենօրյա ռեժիմով, հեռացնում են ծերությունը, այնպես որ ձգտեք բազմազանության ու մի բավարարվեք եղածով։


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 779 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar