Ինչպե՞ս հեռացնել դեմքի անոթային աստղիկները - 3 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 19.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 3 » Ինչպե՞ս հեռացնել դեմքի անոթային աստղիկները
21:10
Ինչպե՞ս հեռացնել դեմքի անոթային աստղիկները

Ի՞նչ են իրենցից ներկայացնում անոթային աստղիկները և ինչպե՞ս են դրանք առաջանում:  
Դեմքի և մարմնի լայնացած անոթները` կարմիր կամ կապույտ գույնի անոթային ցանցը, պացիենտների մոտ հանդիպում ենք բավական հաճախ: Նրանց առաջացման պատճառները բազմազան են,  օրինակ`  գենետիկ նախահակվածությունը, երիկամների հիվանդությունը, երակային ետհոսքի խախտումները, ենթամաշկաճարպային բջջանյութի դիստրոֆիան, արյան մակարդելիության խախտումը, հղիությունը, որը հաճախ ազդակ է ծառայում տելեանգիէկտազիաների զարգացման կամ դրանց քանակության զգալի մեծացման համար։ Անոթային ցանց կարող է առաջանալ ինչպես դեմքին, այնպես էլ մարմնին: Տելեանգիէկտազիաներ հաճախ հանդիպում է նաև ոտքերի շրջանում բոլորովին երիտասարդ կանանց մոտ ծննդաբերությունիրց հետո, և մեծահասակ մարդկանց մոտ` երակների անցանելիության խախտման պատճառով։ Ավելի հաճախ այս պոթոլոգիան հանդիպում է կանանց մոտ, ինչը պայմանավորված է էստրոգենների թուլացնմամբ դեպի արյունատար անոթների մկաններ` դրանով իսկ մեծացնելով դրանց հակվածությունը լայնացման նկատմամբ։  

Ո՞րն է մազանոթային ցանցի հեռացման ամենաարդյունավետ մեթոդը: 
Ինչպես մեզ հայտնի է, անցյալում կիրառվող էլեկտրակոագուլյացիայի մեթոդները առաջացնում էին սպիներ, հիպերպիգմենտացիաներ և այլ անցանկալի հետևանքներ։ Ինչպես մեզ հայտնի է  թերապևտիկ միջոցների կիրառումը նույնպես ցանկալի արդյունքներ չի գրանցել։ Սակայն ի ուրախություն մեզ և ի շնորհիվ ժամանակակից բժշկության վերջին նվաճումների` անոթային ցանցը, աստղիկները, մաշկի կուպերոզը, երակային ցանցը, տելեանգիէկտազիաները և նույնիսկ վարիկոզային երակներն այսօր կարող են հաջողությամբ հեռացվել "Ավանտա” բժշկական կենտրոններում կիրառվող նոր սերնդի անոթային լազերի օգնությամբ, որը մաշկի արտաքին տեսքի բարելավման հետ միաժամանակ հեռացնում է լայնացած մանր անոթները։ Անոթային լազերի ճառագայթումն ունի չափորոշիչներ, որոնք ապահովում են լայնացած անոթների վրա ազդեցության ընտրողականությունը։ Այդպիսի լազերով անոթների հեռացման գործողությունը հարմար է պացիենտի համար, քանի որ ցավոտ չէ և տևում է ընդամենը 5-15 րոպե։ Վարիկոզային երակների, տելեանգիէկտազիաների, մաշկի կուպերոզի, անոթային խախտումների բուժման գործողություններում ցավի բացակայությունը, անոթային աստղիկների հեռացումը լազերով ապահովում է արտաքին սառեցման անգերազանցելի համակարգը։  Այն հնարավորություն է տալիս գործընթացն իրականացնել առանց այրվածքների առաջացման:  

Ինչպե՞ս է կատարվում անոթների հեռացման գործընթացը: 

 Լազերի ազդեցության ներքո լուսային էներգիան կլանվում է հեմոգլոբինով։ Դրա արդյունքում անոթի պատերը կպչում են իրար, և այն դադարում է գործել։ Մանր անոթները հեռացվում են հետք չթողնելով, իսկ խոշոր անոթային բծերը, հեմանգիոմները գունատանում են և չափերով զգալիորեն փոքրանում։ Լազերի ազդեցությանը ենթարկվում են միայն մազանոթների պատերը, իսկ շրջապատող մաշկը չի վնասվում։ Այցելուն գործնականում անհարմարավետություն չի զգում, իսկ լազերի ազդեցությունից առաջացող կարմրությունն անցնում է 15-30 րոպեում: Տվյալ մեթոդի կիրառումը հնարավորություն է տալիս ունենալ գերազանց էսթետիկական արդյունք` մաքուր և առողջ մաշկ։

 

Բաժին: Մի ' վնասիր ինքդ քեզ | Դիտումներ: 754 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar