Ինչո՞ւ պետք է ես գազի համար վճարեմ 394 դոլար, եթե սահմանի վրա ստացվում է 189 դոլարով - 4 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 4 » Ինչո՞ւ պետք է ես գազի համար վճարեմ 394 դոլար, եթե սահմանի վրա ստացվում է 189 դոլարով
20:40
Ինչո՞ւ պետք է ես գազի համար վճարեմ 394 դոլար, եթե սահմանի վրա ստացվում է 189 դոլարով

Բայց դուք զգացի՞ք` մեր իշխանությունները ինչ ֆոկուս արեցին: Գազի գինը իջավ, բայց մեզ համար չիջավ և բերվում է անհեթհեթ պատճառաբանություն, թե բա մենք մեկ ա, վճարում էինք սահմանի վրա 189 դոլարով ստանալու հաշվարկով, իսկ տարբերությունը պետությունն էր սուբսիդավորում: Այս դեպքում, հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է, օրինակ, ես 1000 խորանարդի համար վճարեմ 394 դոլար, եթե սահմանի վրա ստացվում է 189 դոլարով՝ առաջ սուբսիդավորումով, իսկ հիմա՝ առանց սուբսիդավորման:  Ստացվում է, որ Հայաստանի ներկրման մաքսը, ԱԱՀ-ն (՞) և ՀայՌուսգազարդի (հիմա՝ Գազպրոմ) մարժան իրար հետ կազմում է 100 տոկո՞ս... հո դուք ապուշ չե՞ք, թե մեզ եք ապուշի տեղ դնում: Էդ ո՞նց էր, որ առաջ կարողանում էիք գազը այլ գնով վերջնական սպառողին հասցնել, իսկ հիմա՝ ո՞չ: Կամ այդ ի՞նչ անհեթհեթ արդարացում ա, թե բա էլի լավ ա, կարար ավելի թանկ էլ լիներ: Տենց լինի, պիտի հավերժ երջանիկ լինենք, որ սենց իշխանություններ ունենք, որովհետև կարար ավելի վատն էլ լիներ (չնայած վիճելի հարց ա):  Ի դեպ, մի զազրելի տրյուկ էլ են անում էս մեր խելոքները. գազի գնի մասին խոսելիս, ներկրման գինը ասում են դոլարով ու 1000 խորանարդի համար, իսկ սպառողի մասին խոսելիս, ասում են դրամով ու 1 խորանարդի դիմաց, և դա անում են այն հաշվարկով, որ մարդկանց մի մասը գլխի չի ընկնի/չի կարողանա հաշվարկել, որ ինքը գազի համար վճարում ա երկու անգամից էլ ավելի թանկ, քան ստանում են սահմանում:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 253 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar