Ինչո՞ւ ենք մենք էսքան հանդուրժող - 26 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 24.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 26 » Ինչո՞ւ ենք մենք էսքան հանդուրժող
00:03
Ինչո՞ւ ենք մենք էսքան հանդուրժող

Հա, ճիշտ ես կարդացել հարցը: Մենք ծայրահեղ, աբսուրդի հասնող հանդուրժող ժողովուրդ ենք: Անձնական հարթակում չէ, հանրային: Անձնականում հանկարծ մեկը թթու խոսք ասի, կամ թարս նայի, կոկորդը կկրծենք: Բայց հանրային մակարդակում հանդուրժողակոնությունը ձգտում է անվերջ դրականի: Բայց էս դրականի հետևանքները լրիվ բացասական են: Մեր գլխին ինչ սարքում են, մենք ձայն չենք հանում: Չեմ ասում՝ հատուկենտ ընդվզումներ չկան, ես խոսում եմ հանրային մակարդակի մասին: Մենք դրան պատասխանում ենք առավելագույնը արտագաղթով: Հիմա հարց՝ Ինչո՞ւ: Անկեղծ ասած ես էլ չգիտեմ: Բայց քանի դեռ այս հարցի պատասխանը չունենք, ոչ մի հարց չենք կարող լուծել: Շատերն ասում են սա պիտի ծայրահեղ ազգայնականությամբ կարգավորվի, մյուսներն ասում են՝ ծայրահեղ լիբերալիզմով: Չգիտեմ, բայց ի ծնե չեմ սիրել ծայրահեղություն ասվածը: Ես էդ երկուսի համատեղման կողմնակիցն եմ: Եղիր ազգայնական, բայց մի ոտնահարիր դիմացինի ազատությունները և թույլ մի տուր, որ նա էլ ոտնահարի քո ազատությունները: Նայեք, նույնիսկ ամերիկացին ունի ազգային դրսևորում: Էն ամերիկացին, որին մենք ազգ չենք համարում: Էթնո տեսանկյունից նա երևի թե ազգություն չունի, բայց գաղափարականով նա ազգային որակներ ունեցող է: Փորձեք ամերիկացու մոտ իր պետությանը ստորացնող մի բան ասել, օրինակ դրոշը անարգել կամ նման մի բան: Գլուխդ կջարդի: Ամերիկացի հավաքական կերպարը ունի իր ազգային դիրքորոշումը: Դու կարող ես նրա մոտ ասել, որ քո ազգը լավն է, նույնիսկ ոմանց մոտ կարող ես ասել, որ քո ազգը ավելի լավն է, քան թե իրենը: Նա իհարկե չի համաձայնվի, բայց տենց ագրեսիվ չի էլ ընդունի: Բայց փորձի ասես, որ ամերիկացին վատ ազգ է… Փորձի: Իրանք ունեն էդ սահմանը, մե՞նք: Մենք ոչ միայն չունենք, այլև առաջին ոտնահարողը մենք ենք: Մի հատ ինքներդ ձեզ հարցրեք, օրվա մեջ քանի՞ անգամ եք լսում՝ ազգ չենք արտահայտությունը: Կամ քանի՞ անգամ եք ինքներդ մտածում կամ ասում դա: Հասկացանք, որ իշխանավորները նսեմացրել, ստորացրել են էս ազգին: Բայց մենք ի՞նչ ենք անում. փոխանակ փորձենք դուրս գանք էդ իրավիճակից, մենք էլ ենք նույն բանը շարունակում: Սա չի վերաբերվում բացարձակ բոլորին, հասկանալի է, որ հավաքական հայի մասին եմ խոսում: Մենք հավաքական շահ հասկացություն չունենք: Ամեն մեկս մեր աջը քաշած գլորում ենք մեր օրերը: Մինչև ե՞րբ: Հասկանալի է, որ վստահության կորուստ ենք ունեցել: Բայց դե եկեք աշխատենք դրա վերականգնման վրա, ոչ թե ավելի խորացնենք: Եկեք նախ և առաջ վերականգնենք վստահությունը ինքներս մեր նկատմամբ: Վստահ լինենք, որ անկախ ամեն ինչից չենք խաբի, չենք թալանի, չենք ստորացնի, չենք կորցնի մարդկային դեմքը: Եթե մենք մեզ վստահենք, դիմացինն էլ կսկսի վստահել, հետո կսկսենք դիմացինին էլ վստահել: Նոր էդ ժամանակ կձևավորվի ընդհանուր շահը, Մենքի զգացողությունը, ընդհանուրի համար ոտքի կանգնելու կարողությունը: Էս ա ուղին, թե չէ…: Դե հիմա եկեք միասին մտածենք ու հասկանանք, թե ինչո՞ւ ենք մենք էսքան հանդուրժող դարձել հանրային մակարդակում և էսքան անհարդուրժող անձնական հարթակում:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 402 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar