Ինչ հատկանիշներ են հարկավոր մարդկանց ճանաչելու համար - 16 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 16 » Ինչ հատկանիշներ են հարկավոր մարդկանց ճանաչելու համար
22:53
Ինչ հատկանիշներ են հարկավոր մարդկանց ճանաչելու համար

1.Փարձառություն. մարդկանց ճանաչելու համար նախ հասունություն է հարկավոր է, դա ոչ միայն ենթադրում է կոնկրետ տարիք, այլև` մարդկանց հետ փոխհարաբերվելու հարուստ փորձ: 
2.Նմանություն. եթե ցանկանում եք դատողություններ անել մեկ այլ մարդու մասին, ապա նրան իսկապես հասկանալու համար պետք է որոշակի նմանություն ունենաք նրա հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր դիմացինի մեջ հստակ կարողանում են տեսնել բնավորության ինչ-որ գիծ, նույնպես ունեն այդ գիծը:    
3.Ինտելեկտ. հետազոտությունները ցույն են տվել, որ բարձր ինտելեկտ ունեն միայն այն մարդիկ, ովքեր կարողանում են ճիշտ գնահատական տալ նախ իրենք իրենց, և ապա` ուրիշներին:  
4.Խորը ինքնաընկալում. սեփական անձի և հոգեբանության ճանաչողականությունը հաճախ զերծ է պահում մեզ այլ մարդկանց մասին մակերեսային և պարզունակ դատողություններ անելուց: Եթե սխալ ընկալենք ինքներս մեզ, սխալ կընկալենք նաև շրջապատի մարդկանց:  
5.Բարդ բնավորություն. հաճախ մարդիկ չեն կարողանում հասկանալ նրանց, ովքեր իրենցից ավելի բարդ և նուրբ հոգեբանություն ունեն: Պարզունակ տրամաբանությամբ մտածող մարդիկ չեն կարող հասկանալ նրանց, ովքեր բազմաշերտ մտածելակերպ ունեն:  

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 424 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar