Իմ զինվորին - 9 Հունիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 9 » Իմ զինվորին
15:27
Իմ զինվորին

Գիտեմ` սկզբնական շրջանում առավոտները քեզ զգում ես դժոխքում` խաթարված քնիցդ ստիպողաբար հրաժարվելով: Դժվարությամբ ես հարմարվում քո նոր կարգավիճակին. այն այնքան մեծ պատասխանատվություն է իր մեջ պարունակում: Արթնանում ես դժկամորեն, և խռպոտ ձայնով սպան քեզ հրամայում է շարվել: Եվ դու, նոր սթափված քո հրաշք երազից, որտեղ մայրդ էր քեզ իր քնքուշ ձայնով արթնացնում, սկսում ես հագնվել: Եվ հասկանում ես, որ լույսը բացվեց ու սկսվեց բանակային կյանքի առօրյան: Քեզ թվում է, թե օրերդ միագույն են, թե երկու տարին մի հավերժություն է և երբեք չի ավարտվի: Քեզ` իմ զինվոր, տունն է կանչում, մայրդ է քեզ միշտ երազում այցելում և կարոտն է հոգիդ կրծում: Սիրածդ հայուհու կերպարն է միշտ քեզ ուղեկցում և լավ ընկերներդ են քեզ բակում սպասում: Երբեմն մեջդ բուռն ցանկություն է արթնանում փախչել այդտեղից, փախչել հեռու-հեռու, բայց հենց այդ պահին գիտակցումը, որ քո պաշտպանության տակ է գտնվում մի ողջ երկիր, սթափեցնում է քեզ: Դու քեզ լավ նայիր ու միշտ հիշիր, քեզ տանը մայրդ է սպասում` բոլորից թանկ, բոլորից հոգատար, բոլորից բարի մայրդ: Քեզ է սպասում հայրդ` զինվոր տղա ունեցած հայրդ, քեզնով հպարտ, ողջ ընթացքում քեզ հավասար ծառայած հայրդ: Քեզ տանը սպասող քույր կա սիրասուն` քեզ համար աղոթող, քո պատիվը բարձր պահող, զինվոր եղբորով հպարտացող քույր: Դու քեզ լավ պահիր: Իսկ ընկերներդ, քո խոսքով ասած <քո լավ ախպերները>... Ինչեր ասես չեն արել քեզ համար. հորդ կողքին են եղել, փորձել փարատել հորդ` քո բացակայությունից առաջացած կսկիծը, քո կարոտը մայրդ նրանց ներկայությունից է հագեցրել: Թեկուզ դու տանը չէիր, բայց նրանք հաճախակի լինում էին ձեր տանը այնպես, ինչպես քո տանը եղած ժամանակ: Եղբորդ համար եղբայր են եղել, հասել նեղ պահերին: Սիրածդ աղջկա ու քրոջդ պատվին են կանգնել, նրանց պաշտպանել մինչև գաս հասնես: Դու նրանց համար քեզ լավ պահիր: Հոգիդ տանջում է սիրածդ աղջկա խոսքերի ճշմարտացիությունը: Դու մտածում ես, թե նա էլ քեզ կդավաճանի, միայնակ կթողնի, ինչպես բանակային ընկերներիդ սիրելի հայուհիները: Մտատանջանքդ իզուր է. նա իսկական հայուհի է` հայորդուն իր կյանքը նվիրաբերած: Նա կտանի քեզ հետ ամեն դժվարություն և երկու տարի անց հպարտորեն կդիմավորի քեզ` իրեն բաժին հասած դժվարությունը պատվով կրած հայուհու կեցվածքով: Նրա համար դու քեզ լավ նայիր:  Քո կողքին եմ նաև ես` հայ լինելով,հայոց բանակով և հայ զինվորով հպարտ հայուհիս:

  Իմ բանակ, ես հպարտ եմ, որ կաս, կկանգնեմ կողքիդ օրհասական պահին, մինչև արյանս վերջին կաթիլը ես կկռվեմ իմ հայ զինվորին հավասար:        Սիրում եմ երկիրս, բանակս, զինվորիս: Թող գեղեցիկ երկիրս պատերազմ չտեսնի, թող բանակս օրեցօր հզորանա, իսկ զինվորս անփորձանք տուն դառնա:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 660 | Ավելացրեց: Sedul1993 | Գնահատական: 4.4/14
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar