Իմ թանկ զինվո՜ր - 29 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 23.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 29 » Իմ թանկ զինվո՜ր
08:07
Իմ թանկ զինվո՜ր

Իմ թանկ զինվո՜ր -Սիրելի՜ս, քեզ լավ կնայե՜ս,տաք կհագնվե՜ս, դպրոցից միանգամից տուն կգնա՜ս,եթե ինչ-որ մեկը քեզ նեղացնի,ինձ հաղորդագրություն կգրե՜ս: Լավ կսնվե՜ս, ամեն օր լաց չլինե՜ս, քեզ լավ կպահե՜ս մինչև գալս: Աղջկա աչքերը սկսեցին արտասվել, քանի որ ճանապարհում էր մի մարդու, ով պատրաստ է ամբողջ կյանքում իր կողքին լինել: -Դե՜, լաց մի՜ եղիր, միայն ուզում եմ խոստանաս, որ կսպասես ինձ և երբեք լաց չես լինի: -Խոստանո՜ւմ եմ, սիրելիս: Ես ամեն ինչի պատրաստ եմ, երկու տարին հեշտ չէ, սակայն կսպասեմ այնքան, որքան պետք է: Սիրո՜ւմ եմ քեզ, իմ ապագա զինվոր: -Ես էլ քեզ եմ սիրում: Միշտ հիշի՜ր՝ մենք դեռ միասին ենք լինելու: Այս էր նրանց վերջին խոսակցությունը և արդեն տղան կատարում է իր զինվորական պարտականությունները, իսկ աղջնակը ամեն օր իր դասերով, թեև դրա հետ մեկտեղ մտածում էր իր զինվորի մասին, չնայած նրան, որ վստահ էր իր ուժերի վրա: Անցնում է երկու տարին՝ երկար ու ձիգ: Մեկ ամիս է մնում տղայի զորացրվելուն: Այդ մեկ ամսվա մեջ աղջնակը տղայից ոչ մի լուր չուներ: Զանգահարում էր բջջայինին,սակայն ապարդյուն. անհասանելի է: Որոշեց դուրս գալ տանից, գնաց այնտեղ, որտեղ միշտ հանդիպում էին , լաց էր լինում կարոտից, մտածում էր՝ ինչ կարող է պատահած լինել, չգիտեր՝ ինչ աներ, զանգե՞ր տղայի ծնողներին, թե՞ սպասեր: Երկար մտածելուց հետո զանգում է տղայի մայրիկին: -Բարև ձեզ: Հայկի(տղայի անունը)մայրի՞կն է: -Այո՜, Արևիկ: Ի՞նչ է պատահել: -Ոչի՜նչ: Ամեն ինչ կարգին է: Հայկը ձեզ զանգահարե՞լ է: Ամեն ինչ լա՞վ է: -Ո՜չ աղջիկս: Նա մի քանի օրից արդեն գալու է: -Լա՜վ: Շնորհահակալությո՜ւն: -Խնդրե՜մ: Լաց էր լինում և հենց այդ պահին նրա դիմաց հայտնվեց Հայկը: Ամեն ինչ մոռանալով՝ կարոտից ամուր գրկեց նրան և ասաց. -Ո՞ւր էիր, ինչո՞ւ չէիր զանգում: Գիտե՞ս ինչքան եմ սպասել այդ մեկ ամսվա մեջ քո զանգին: -Գիտե՜մ սիրելիս: Ես քո հետևը կանգնած էի, երբ դու ծնողիս հետ էիր խոսում: Ուզում էի համոզվել՝ դու իսկապե՞ս ինձ սպասում էիր, թե՞ ոչ, իսկ հիմա գիտեմ, որ դու իմ անբաժանելի մասնիկն ես: Արև՜, քեզ առաջարկ ունեմ. կամուսնանա՞ս ինձ հետ: -Իհա՜րկե: Արևիկն ուրախության չափ չկար: Նրանք ամուսնացան և ապրեցին անբաժան ու երջանիկ:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 540 | Ավելացրեց: Lidul | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 5
avatar
1 Arina • 20:19, 29.08.2014
Liiiiidd :( lav eli, lacacnum es, shat lavna :((((
avatar
2 Lidul • 21:01, 29.08.2014
hrashqs lacel chkaaaaa qo hamar em es hodvac@ avelacrelll
avatar
3 Шоколадка • 21:05, 29.08.2014
իյաաաաա էս իմ մասին ես գրե՞ բա էտ Հաայկը ովա
avatar
4 Lidul • 21:25, 29.08.2014
arevs patahakan anunner en
avatar
5 Diana12345 • 15:25, 31.08.2014
lavner arevs
avatar