Ի՞նչ հագուստով դիմավորել 2017-ը - 15 Դեկտեմբերի 2016 - Status4ka.Ru
Այսօր 28.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 15 » Ի՞նչ հագուստով դիմավորել 2017-ը
20:47
Ի՞նչ հագուստով դիմավորել 2017-ը

Չես էլ հասցնի աչքդ թարթել, ու Նոր տարին կթակի մեր դուռը։ Ըստ չինական օրացույցի՝ 2017-ը Հրե կամ Կարմիր Աքաղաղի տարի է։ Աքաղաղը եւ շատ հանգիստ ու վսեմ է, եւ շատ արագ բռնկվում ու հարձակման է անցնում։ Իհարկե, տարվա նման խորհրդանիշը չի կարող չունենալ իր կանոնները եւ չթելադրել դրանք։ Եվ քանի որ մենք շատ լավ գիտենք, որ հայ կանայք եւ աղջիկները շաբաթներ առաջ են սկսում պատրաստվել Նոր տարվան՝ մտածելով ոչ միայն ամանորյա ուտեստների, այլեւ իրենց արտաքին տեսքի մասին, ներկայացնում ենք Հրե Աքաղաղի կողմից սահմանված dress code-ը, որը պետք է հաշվի առնել տոնական լուքը ընտրելիս։

Հաջորդ տարվա խորհրդանիշը սիրում է թանկարժեք, վառ իրեր, որոնք նաեւ նորաձեւ են։ Հագուստի ամեն դետալը, ամեն աքսեսուարը պետք է մտածված լինի։ Այսպիսով, 2017-ը հարկավոր է դիմավորել կարմիր հագուստով, իսկ աքսեսուարներ ընտրելիս պետք է նախապատվությունը տալ ոսկյա զարդերին (կանայք կարող են կրել ու ցուցադրել ամենաարժեքավորները), որոնք կամբողջացնեն ձեր տոնական կերպարը, ինչպես նաեւ կփոխանցեն Աքաղաղին բնորոշ ինքնավստահություն։

Իհարկե, Աքաղաղի քմահաճույքները բավարարելը կարեւոր է, բայց սա չի նշանակում, որ պետք է միայն վառ կարմիր հագուստներ փնտրել խանութներում։ Կարելի է ընտրել կարմիր, բորդո, նարնջագույն, ոսկեգույն եւ դրանց երանգները։ Կտորներից նախընտրելի են կրեպը, սատինը, մետաքսը կամ ատլասը։ Ընդհանուր առմամբ ձեր տոնական հագուստը պետք է թեթեւ, եթերային եւ հարմարավետ լնին։ Չէ որ Նոր տարին ուրախ, դրական տոն է եւ ոչինչ չպետք է խանգարի, որ դուք լիովին վայելեք այն։

Իսկ ուժեղ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ ենք տալիս Ամանորը դիմավորել դասական կոստյումով։ 2017-ի խորհրդանիշը կգնահատի, որ դուք իրեն հարգանքով եք վերաբերում եւ դրական տրամադրված կլինի ձեր հանդեպ ամբողջ տարվա ընթացքում։

Ի՞նչ չի կարելի հագնել Ամանորի գիշերը Իսկ ի՞նչ է «հակացուցված» այս տարի։ Աքաղաղին հաստատ հաճելի չի լինի եթե դուք 2017-ը դիմավորեք հովազի պրինտով զգեստով, քանզի Աքաղաղը, մեղմ ասած, այնքան էլ չի սիրում կատվազգիներին։ Աքաղաղին դուրեկան չեն լինի նաեւ խորը դեկոլտեները, ինչպես նաեւ թափանցիկ կամ կիսաթափանցիկ կտորներով կարված հագուստները։

Աղբյուրը՝ Elle.ru, god2017


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 262 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar