ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ - 29 Հոկտեմբերի 2015 - Status4ka.Ru
Այսօր 28.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հոկդեմբեր » 29 » ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
08:06
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ Այսօր գրեթե անհնար կլինի դիմադրել Խոյերի ռոմանտիկ հմայքին: Նրանք պարզապես դրական լիցքեր են տարածելու, ինչով անասելի հաճույք կպատճառեն հակառակ սեռի ներկայացուցիչներին:

ՑԼԵՐ Որքան հաճելի է երբեմն հենվել սիրեցյալների ուսերին եւ մի լավ բողոքել կյանքից: Այսօր Ցլերը կարող են չկասկածել. զուգընկերները լիովին կհասկանան նրանց:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Եթե այսօր Երկվորյակները ցանկանում են նոր ծանոթություն հաստատել կամ լավ ժամանակ անցկացնել իրենց սիրելիների հետ, նստակյաց կենսակերպը նրանց հակացուցված է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Պետք չէ կուրորեն վստահել ընտրյալների խոսքերին. չէ՞ որ ցանկացած անձնավորություն կարող է սխալվել՝ նույնիսկ լավագույն մտադրություններից ելնելով: Սակայն բարձր է նաեւ այն հավանականությունը, որ այսօրվա խորհուրդը օգտակար կլինի եւ կարող է օգնել Խեցգետիններին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ Կյանքին իրենց լուսավոր, պայծառ հայացքով Առյուծները այսօր ընդունակ են վարակել բոլորին իրենց շուրջբոլորը, եւ, առաջին հերթին՝ սիրելիներին:

ԿՈՒՅՍԵՐ Այսօր Կույսերը պետք է մտորեն այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք չափազանց հաճախ չեն զիջում իրենց սիրելիներին: Դիվանագետ Կույսերը ուժ ու եռանդ չեն խնայում սուր անկյունները հարթելու համար, եւ, անշուշտ, դա չափազանց հարմար է իրենց ընտրյալներին:

ԿՇԵՌՔՆԵՐ Այսօր բոլոր երկրպագուներից մեկին ընտրելու պահն է հասունացել: Նույնիսկ եթե Կշեռքներին համար դժվար է հարկադրաբար եզրափակել իրենց անձնական կյանքը, ի՞նչ արած. Սիրառատությունը տխուր արդյունքների է բերում:

ԿԱՐԻՃՆԵՐ Այսօր այն օրերից մեկն է, երբ Կարիճները անձնական կյանքում չպետք է երկու բան անեն. բարդացնել այն եւ խղճալ իրենց:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Այսօր Աղեղնավորները ստիպված կլինեն անձնական հարցերով մասնագետի դերում հանդես գալ: Ըստ երեւույթին, նրանց բարեկամներից կամ ընկերներից որեւէ մեկը կպատմի նրանց հարաբերություններում իր խնդիրների մասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ Ճակատագիրը այսօր Այծեղջյուրներին եւ նրանց ընտրյալներին հնարավորություն կընձեռի տեսնելու իրավիճակը այնպես, ինչպես այն կա, եւ միեւնույն ժամանակ, ամեն ինչ ուղղելու հնարավորություն կտա:

ՋՐՀՈՍՆԵՐ Օրը Ջրհոսներին կտրամադրի նրան, որ նրանց համար բարդ կլինի ընդունել ցանկացած որոշում եւ պատասխանատվություն կրել արդյունքի համար: Չնայած այդ ամենին, աստղերը նրանց խորհուրդ են տալիս երեք գործով զբաղվել՝ հանգստանալ, մոռանալ կասկածների մասին եւ գործել:

ՁԿՆԵՐ Եթե Ձկները վերջերս սիրելիների հետ հարաբերություններում բարդություններ են զգացել, այսօր նրանց ամեն ինչ ուղղելու հնարավորություն կընձեռնվի: Նույնիսկ եթե խոսքը խորը հակասությունների կամ բաժանման մասին է, Ձկները կկարողանան հաղթահարել ցանկացած անդունդ, եթե միայն իրոք ցանկանան:


 Նյութի աղբյուր՝ http://style.news.am/arm/news/25826/hoktemberi-29-i-dzer-romantik-horoskopy.html

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 631 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar