ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ - 15 Հոկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 28.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հոկդեմբեր » 15 » ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
09:59
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ Այսօր ձեզ անհրաժեշտ է գնահատել իրավիճակը՝ սիրելիների հետ հարաբերություններում: Գուցե, վերջերս, այն լարվե՞լ է, թե՞ Խոյերին եւ նրանց ընտրյալներին խանգարում են փոխըմբռնման պակասը եւ վիրավորանքները: Այսպես. թե այնպես, եթե այսօր շարունակեք ձերտեակետը պնդել, իրավիճակը կսրվի: Լավագույնը, որ կարող են անել, զիջելն է կամ գոնե դադար վերցնելը:

ՑԼԵՐ Այսօր դուք տրամադրված կլինեք սիրելիների հետ հարաբերություններ պարզելուն: Գուցե, դեռեւս առավոտվանից ձեզ անհանգստացնի որեւէ հարց, եւ դուք կանեք ամեն ինչ իրավիճակը պարզելու համար: Վատ է միայն, որ իրողության էությունը հասկանալու իրենց ցանկության մեջ Ցլերը կարող են կոշտություն կամ դաժանություն դրսեւորել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Եթե այսօր ցանկանում եք տպավորել հակառակ սեռին, ապա չպետք է համեստություն անեք: Կարեւոր չէ, թե արդյոք դուք մտադիր եք որեւէ մեկի սիրտը գրավել, թե մի քանի նոր ծանոթություններ հաստատել, համարձակությունը եւ ինքնավստահությունը սիրո ճակատում ձեր հաղթանակների գրավականը կլինեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Այսօր ձեզ անձնական հարաբերություններում հնարվորություն կընձեռվի ուղղել անցյալում գործած սխալներից մի քանիսը կամ գոնե փորձել չկրկնել դրանք նմանատիպ իրավիճակում: Սակայն եթե Խեցգետինները ցանկանում են, որպեսզի նրանց այսօրվա հարաբերությունները մյուսներից ավելի տեւական եւ հաջողակ լինեն, նրանք ստիպված կլինեն որեւէ բան փոփոխել իրենց մեջ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ Այսօր դուք կարող են սիրելիների կողմից քննադատության ենթարկվել: Ընդ որում, ամենեւին էլ պարտադիր չէ, որպեսզի այդ քննադատությունը անհիմն լինի: Անշուշտ, դա միշտ էլ տհաճ է, եւ Առյուծների առաջին արձագանքը կլինի վիրավորվածության զգացումը: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս նրանց փորձել իրողությունը այլ տեսակետից դիտարկել: Գուցե, նրանց ընտրյալները իրո՞ք քննադատության լուրջ առիթներ ունեն:

ԿՈՒՅՍԵՐ Այսօր ձեր հարաբերություններում դուք հակված կլինեք նախաձեռնության իրավունքը փոխանցել ձեր սիրելիներին, ինչպես նաեւ նրանց հանձնել պարտականությունների ողջ ծավալը: Այսօր դուք աչքի կընկնեք բավականին ինֆանտիլ տրամադրվածությամբ. դուք կցանկանաք, որպեսզիձեզ լսեն, խղճան, խորհուրդ տան, եթե հարկավոր է, օգնեն

ԿՇԵՌՔՆԵՐ Այսօր ոչինչ չի վրիպի ձեր հայացքից, եւ արժե, որպեսզի դուք օգտվեք դրանից անձնական կյանքը կարգավորելու համար: Այսօր ձեզ համար հասանելի կլինի ոչ միայն այն ամենը, ինչ մակերեսին է. Կշեռքները կկարողանան այսօր իրենց հարաբերությունները անաչառ դիտարկել՝ հասկանալով պտճառների եւ հետեւանքների կապը:

ԿԱՐԻՃՆԵՐ Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ վիճահարույց իրավիճակներում սեփական ներքին ձայնին հետեւել. այն ծայրաստիճան սրված կլինի: Հակառակ սեռի հետ շփման մեջ ձեր ինտուիցիան ստի դետեկտորի կնմանվի.Կարիճները ընդունակ են նրբորեն զգալ իրենց զուգընկերների իրական մտադրությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Այսօր սիրո հարցերում Աղեղնավորներին հակասական օր է սպասվում, երբ խելքն ու սիրտը պայքարի կբռնվեն: Տրամաբանությունը մեկ բան կհուշի, իսկ ինտուիցիան եւ զգացմունքները՝ ուրիշ բան՝ Աղեղնավորների հոգիներում իսկական պայքար մղելով: Ծայրահեղությունից ծայրահեղույուն չնետվելու համար այսօր Աղեղնավորները կողմնակի մարդկանց օգնության կարիք կզգան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ Այսօր այն օրն է, երբ լուրջ որոշում ընդունելու համար ձեզ անհրաժեշտ է խորհրդակցել սիրելիների հետ: Ավելի լավ կլինի, եթե Այծեղջյուրները ծանոթացնեն իրենց զուգընկերներին որոշումների բոլոր հնարավոր տարբերակների հետ. բացառված չէ, որ նրանց թարմ հայացքով նայելով, ընտրյլաները իրենց տարբերակները կառաջարկեն:

ՋՐՀՈՍՆԵՐ Այսօր ձեզ եւ ձեր սիրելիներին անհրաժեշտ է մի քանի վիճահարույց հարց լուծել, որոնք խանգարում են ձեր արաբերությունների զարգացմանը: Ի՞նչ արած. կուտակված վիրավորանքները խնդիրները չեն լուծի: Այսօր Ջրհոսների եւ նրանց զուգընկերների համար հասունացել է անկեղծ զրուցելու եւ ճիշտ ուղղություն ընտրելու պահը:

ՁԿՆԵՐ Այսօր, ամենայն հավանականությամբ, ձեզ եւ ձեր սիրելիին բարդ զրույց է սպասվում: Որքան էլ Ձկները այսօր ցանկանան արտահայտել սրտի եղածը, աստղերը խորհուրդ են տալիս նրանց ձեռնպահ մնալ. այսպիսի հարցերը չափազանց նուրբ են չմտածված որոշումներ ընդունելու համար։ Բացի այդ, Ձկները չպետք է մոռանան, որ նրանց տեսակետը միակը չէ:


 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 693 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar