Հոգիս սուզվում է հեռուն, ու լողում է անվերջ. . . - 11 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 20.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 11 » Հոգիս սուզվում է հեռուն, ու լողում է անվերջ. . .
14:00
Հոգիս սուզվում է հեռուն, ու լողում է անվերջ. . .

 

Մութ գիշեր է նորից, նորից անձրև, ծեծում է պատուհանս ու չի հանգստանում, ու կարծես լալիս է մեկը ինչ-որ բանից խորապես խոցված . . . Կարծես պատին հենված հեկհեկում է, լալիս է, կիսում է իր ցավը իմ հետ, ու ես հասկանում եմ. . . . . .Նորից արևը լողաց երկնակամարով դեպի արևմուտք ու սքողվեց արդեն նարնջագույն երանգներ ստացած ամպերով. . . . . .Իրիկնամուտ է արդեն, շուտով՝ գիշեր՝ մութ, անհասկանալի, անիմանալի, անբացատրելի. . .Գիշեր. . . Ու նորից հուզված է երկինքը, բնությունը կարծես կատարելապես կատաղած է մեր՝ մահկանացուներից վրա, ու պոռթկում է ահա. . .Ու նորից անձրև, նորից ներդաշնակ հարվածներով սկսում է կտկտացնել պատուհաններին ու ստիպում է պարզապես թողնել ամեն բան, կտրվել ամեն ինչից, ուղղակի հետ տանել վարագույրը, նստել, ու նայել, նաև մտածել. . . Ուզում եմ պարզապես դուրս վազել ու հարցնել. -Ո՞վ է նեղացրել քեզ, երկինք. . . Բայց գիտեմ, որ պատասխան չեմ ստանալու. . . Սիրում եմ անձրևը, շատ-շատ եմ սիրում. . . Միակն է նա, որ կարծես մտնում է հոգուս խորքը, ու նրա հնչյունների ներքո մտածելով բացարձակապես ամեն բանի մասին, թեթևանում է հոգիս, սիրտս մի պահ կանգ է առնում, հետո նորից բաբախում է սովորականից ավելի հանգիստ. . .Սիրում եմ նստել ու նայել, թերևս մոռանալով նաև իմ մասին. . .

Հոգիս սուզվում է հեռուն, ու լողում է անվերջ. . . Ու հիմա էլ, կարծես ամեն բանից հեռացած, գնում եմ նորից մտքով ինչ-որ տեղ, նայելով անձրևի հարվածներից հոգնած մայթերին, շնչելով թաց օդը, ուզում եմ գոռալ, ուզում եմ դուրս թափել սրտումս կուտակվածը, բայց ավա՜ղ, ինչ էլ ասեմ, ինչքան էլ գոռամ ու գոչեմ, մեկ է, աշխարհն էլի այն է, էլի լիքն է անարդարություններով ու խարդավանքներով. . .ինչքան էլ բղավեմ, մեկ է անձրևից հոգնած բնությունից բացի ոչ ոք չի էլ լսելու, ոչ էլ ըմբռնելու. . . Ու նորից անձրև. . . Կարծես ընկերս լինի, մտերիմ բարեկամս, հարազատ քույրս կամ ինքը՝ աներևույթ ուրվական, որ լսում է մինչև վերջ ու չի ձանձրանում. . . Գուցե խենթություն թվա ասածս, բայց վեր է նա անգամ մարդ կոչվածից, որը իրականում չի էլ ըմբռնում, թե սերն ու ընկերությունը կյանքում ինչպես են լինում. . .


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 414 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar