Հոգեբանական թեստ. Պարզիր քո բնավորության բացասական գծերը - 17 Օգոստոսի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Օգսստոս » 17 » Հոգեբանական թեստ. Պարզիր քո բնավորության բացասական գծերը
22:02
Հոգեբանական թեստ. Պարզիր քո բնավորության բացասական գծերը

Այս հոգեբանական թեստում պետք է ընտրել այն պատկերը, որը Ձեզ ավելի է գրավում: Ընտրում եք պատկերը և ստորև կարդում արդյունքը:

1. Արատավորությունը Դուք ուղղակի անհոգ մարդ եք: Աշխարհին նայում եք երեխայի աչքերով: Հեշտությամբ եք հաստատում հարաբերություններ: Կյանքի դժվարություններից շուտ եք հուսահատվում: Մարդիկ սիրում են Ձեր լավատեսությունը:

2. Ագահությունը Դուք մտածկոտ, խորը անձնավորություն եք: Ուշադրություն չեք դարձնում արտաքին երևույթներին: Ձեզ ժամանակ է հարկավոր ուսումնասիրել, հասկանալ և ճանաչել դիմացի անձնավորությանը: Մարդկանց գրավում է Ձեզ խելքը, իմաստությունը և տրամաբանությունը:

3. Խանդոտ լինելը Դուք անկեղծ մարդ եք: Չեք սիրում դիմակներ կրել և միշտ այն եք, ինչ իրականում կաք: Բարդույթներ չունեք: Ձգտում եք հարստության և շքեղության: Ձեր բնական պայծառությունը ուղղակի հմայում է:

4. Տխրությունը Դուք առանձնանում եք ամբոխից, նույնիսկ եթե փորձում եք ձուլվել նրանում: Բնավորությամբ արդար անձնավորություն եք: Որպես կանոն, հեշտությամբ եք դեպրեսիայի մեջ ընկնում: Գերում եք Ձեր արտասովորությամբ:

5. Հուսահատությունը Դուք և՛ ռեալիստ եք, և՛ իդեալիստ: Դուք տեսնում եք աշխարհն այնպես, ինչպես որ կա, և ինչպես որ կարող էր լիներ: Երբեք չեք հրաժարվում նրանից, ինչին հավատում եք: Երբեմն չափազանց շատ եք տարվում Ձեզ երազանքներով: Մարդիկ սիրում են Ձեր հաստատակամությունը: 6. Լարվածությունը Դուք աշխույժ անձնավորություն եք: Կյանքը եռում է Ձեր շուրջը: Դուք շատ համարձակ անձնավորություն եք, իրական լիդեր: Մարդկանց գրավում է Ձեր կրակոտ բնավորությունը:

7. Զգայունությունը Դուք ջերմ, սիրառատ անձնավորություն եք: Սովոր եք ավելի շատ տալ, քան ստանալ: Դուք գնահատում եք այն, ինչ ունեք կյանքում: Շատ զգացմունքային եք: Մարդիկ սիրում են Ձեր առատաձեռնությունը: Դուք հեշտ եք սիրահարվում, և հենց դրանով եք գրավում մարդկանց:

8. Մելամաղձոտությունը Դուք հավասարակշռված անձնավորություն եք: Կյանքի բոլոր բնագավառները Ձեզ մոտ հստակեցված են: Երբ ընտրության առջև եք կանգնում, ապա միշտ փորձում եք ընտրել միջինը: Ձեր տրամադրությունը փոխվում է օրեկան մի քանի անգամ: Մարդկանց գերում է Ձեր թեթև և անհոգ բնավորությունը:

9. Հպարտությունը Դուք լի եք նախաձեռնողականությամբ: Կյանքին մեծ հետաքրքրությամբ եք վերաբերում: Սիրում եք սովորել: Երբեմն Ձեզ պատում է հպարտության զգացումը: Մարդիկ սիրում են Ձեր արկածախնդրությունը: Արտասովոր կարողություն ունեք զվարճանք և ուրախություն բերել յուրաքանչյուր շրջապատում:


 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 1081 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.2/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Mar) • 22:32, 19.08.2015
6 6 6 6 6 6 7. Զգայունությունը Դուք ջերմ, սիրառատ անձնավորություն եք: Սովոր եք ավելի շատ տալ, քան ստանալ: Դուք գնահատում եք այն, ինչ ունեք կյանքում: Շատ զգացմունքային եք: Մարդիկ սիրում են Ձեր առատաձեռնությունը: Դուք հեշտ եք սիրահարվում, և հենց դրանով եք գրավում մարդկանց:
avatar