Հետաքրքիր փաստեր Գերմանիայից - 25 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 25 » Հետաքրքիր փաստեր Գերմանիայից
15:11
Հետաքրքիր փաստեր Գերմանիայից
Գերմանիան կարելի է անվանել փիլիսոփայության, գրականության, երաժշտության և միստիկայի երկիր: Ծանոթացեք երկրի այն փաստերին, որոնց մասին մինչ այժմ չգիտեիք:

1. Քյոլնի բնակիչները վստահեցնում են, որ իրենք հինգ եղանակ ունեն: Հինգերորդը դա, իհարկե, Դիմակահանդեսն է, որը սկսվում է նոյեմբերի 11-ին ժամը 11-ին 11 րոպեին: Ի տարբերություն այլ քաղաքների, որտեղ տոնը տևում է երկու շաբաթ, Դիմակահանդեսը Քյոլնում ամենաքիչը երեք ամիս է տևում:

2. Գերմանիան հատուկ վերաբերմունք ունի մերկության հանդեպ: Գոյություն ունեն բազմաթիվ նուդիստական լողափեր և լողավազաններ: Սաունաների մեծամասնությունը նուդիստական են կամ խառնուրդ են: Հասարակական այգիներում անգամ առանձնացված նուդիստական վայրեր կան, որտեղ հնարավոր է արևայրուք ընդունել մերկ վիճակով:

3. Հայհոյանքները գերմանական լեզվում բացակայում են: Գերմանիայում ժարգոնային վիճաբանության լեզուն միանգամայն օգտագործվում է գրականության մեջ: Սակայն վիրավորական խոսքերի կամ ժեստերի համար հնարավոր է զրկվեք ազատությունից մեկ տարով կամ տուգանվել:

4. Գերմանիայում շատ զարգացած է գետային փոխադրումը: Ջրանցքները և գետերը մինչ այժմ էլ կարևոր դեր են կատարում երկրում ապրանքափոխադրումների համար:

5. Գերմանական տպագրատնում տպագրվում են աշխարհի թղթադրամների 90%-ը, այդ թվում ռուսական ռուբլին և ամերիկյան դոլարը:
6. Մայնի Ֆրանկֆուրտում է գտնվում ցամաքային Եվրոպայի ամենամեծ օդանավակայանը: Այն անվանում են քաղաք քաղաքի մեջ:

7. Գերմանական Զինդելֆինգենե քաղաքում գտնվող Մերսեդես-Բենզի գործարանում աշխատողները տեղաշարժվում են հեծանիվներով; Յուրաքանչյուր արտադրամասում հեծանիվները կոնկրետ գույն ունեն:

8. XIX դարի վերջին Մեծ Բրիտանիան, փորձելով իր շուկան պաշտպանել անորակ արտասահմանյան ապրանքներից, պարտադրեց գերմանական ապրանքները պիտակավորել հետևյալ գրությամբ. «Պատրաստված է Գերմանիայում»` «Made in Germany»: Սակայն մի քանի տասնյակ տարի հետո գերմանական ապրանքների որակը այնքան լավացավ, որ այդ պիտակավորումը, ըստ էության, դարձավ որակի նշան:

9. Բազմաթիվ ռուսերեն բառեր առաջացել են գերմաներենից. ուսապարկը, բուխարին, տոնավաճառը, գրոսմաստերը, փամփուշտը, քամոցը:

10. Ապտակի համար տուգանքը կազմում է 500 եվրո:
11. Գերմանիայում հանցագործությունների 80 տոկոսը օտարերկրացիներն են անում:

12. Եթե դուք պարտքեր եք կուտակել անգամ կես միլիոն, Ձեզ անհրաժեշտ է հայտարարել սննկացման մասին, ձեզ կպարտադրեն գտնել մշտական աշխատանք, ստանալ 10 հազար եվրո և 10 տարի հետո դուք կմարեք կուտակված պարտքը:

13. Գերմանիայում վարձակալած տներում ապրելը նորմալ երևույթ է: Բնակչության երեք քառորդը ապրում են վարձակալած բնակարաններում և տներում:

14. Ամեն ինչի վերանորոգումը Գերմանիայում այնքան թանկ է, որ ավելի լավ է նորը գնել:

15. Անտունները հաճախ շուն են պահում: Դրա համար նրանք ստանում են լրացուցիչ գումարային օգնություն:
16. Գերմանիայում օրենքով արգելված է ֆաշիստական ձևով ձեռքով ողջունելը և խորհրդանշանը նկարելը:

17. Առանց սաղավարտի մոտոցիկլետով երթևեկելը խստիվ արգելված է:

18. Գերմանացիները շատ ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, ինչպես նաև` սննդի և խմիչքի:

19. Գերմանուհիները մինչև վերջերս չէին օգտագործում կոսմետիկա: Բազմաթիվ վառ զբոսաշրջուհիների այցից հետո նրանք սկսեցին դիմահարդարվել և դադարեցին լինել Եվրոպայի ամենատգեղ կանայք:

20. Բարձրակրունկ կոշիկ գերմանուհիները հազվադեպ են հագնում:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 450 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar