Հետաքրքիր փաստեր փարավոն-թագուհու` Հաթշեպսուտի մասին - 18 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 24.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 18 » Հետաքրքիր փաստեր փարավոն-թագուհու` Հաթշեպսուտի մասին
23:27
Հետաքրքիր փաստեր փարավոն-թագուհու` Հաթշեպսուտի մասին

Բոստոնի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ Եգիպտոսի ամենահայտնի թագուհիներից մեկը սպանել է ինքն իրեն՝ չարաշահելով կոսմետիկ ու դեմքի մաշկի բուժիչ միջոցները: Այս եզրահանգմանը նրանք եկել են՝ ուսումնասիրելով թագուհու կոսմետիկայի տարրան, որն այսքան ժամանակ պահվում էր եգիպտաբանության թանգարանում:  Այդ տարրայի մեջ պահվող նյութի բաղադրության մեջ մտնում էին ճարպային թթուներ, մուսկաթային պնդուկ և արմավի յուղ: Բացի դրանից, դրանում պարունակվում էր ասֆալտ և կրեոզոտ, որոնք այն ժամանակներում լայնորեն օգտագործում էին էկզեմաների բուժման համար:  Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այդ նյութի բաղադրության մեջ մտնում էր նաև աշխարհի ամենավտանգավոր կոնցերոգենը` բենզոպիրենային ծծումբ: Ինչպես հայտնի է, հենց այս նյութն է քաղցկեղ առաջացնում ծխողների մոտ: Դատելով հայտնագործություններից՝ Հաթշեպսուտը բավականին ինտենսիվ էր օգտագործում այս միջոցը, ինչի արդյունքում էկզեմաների փոխարեն մաշկի քաղցկեղ էր վաստակել: Հաշվի առնելով տարբեր պատմական ամփոփագրերում տեղ գտած հիշատակումները՝ թագուհու մահվան պատճառը եղել է հենց այդ հիվանդությունը:  Երբ 1903 թվականին գիտնականները հայտնաբերեցին կին-փարավոն Հաթշեպսուտի դամբարանը, նրանք բացահայտեցին, որ նրա սարկոֆագը դատարկ է: Որոշ ժամանակ անց, հարակից սենյակներից մեկում գիտնականները հայտնաբերեցին երկու մումիա` մեկը սարկոֆագում, իսկ մյուսը` հատակին: Հնէաբանները սկզբում ավելի կարևորեցին սարկոֆագի միջի մումիան (որն ինչպես հետո պարզվեց, թագուհու դայակն էր), և այն իրենց հետ տարան, իսկ մյուսը այդպես էլ մնաց գետնին, մինչև այն տասնամյակներ անց չհայտնաբերեցին: Հնէաբան Զահի Հավասսը այն վերստին պատահաբար հայտնաբերեց և հասկացավ, որ մումիան այդքան էլ սովորական չէ, որքան դա թվացել էր առաջին գտնողներին: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ մումիայի ձախ ձեռքը սեղմված էր սրտին. այդ կերպ հուղարկավորում էին բացառապես 18-րդ դինաստիայի փարավոններին ու նրանց կանանց:  Մի՞թե դա Հաթշեպսուտ էր: Ինչպե՞ս ստուգել դա: Հավասսը հիշեց, որ 1880 թվականին մի արկղիկ էին գտել` մեջը թագուհու ատամ… և իսկապես, այդ ատամը իդեալապես տեղավորվեց մումիայի պակասող ատամի բնում: Հետագայում նաև գենետիկական փորձաքննությունը հաստատեց, որ մումիան հենց փարավոն-թագուհուն էր պատկանում:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 365 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar