Հետաքրքիր փաստեր անունների մասին - 5 Փետրվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 28.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 5 » Հետաքրքիր փաստեր անունների մասին
14:02
Հետաքրքիր փաստեր անունների մասին

Հնուց ի վեր ընդունված բան է, որ անունը ճակատագրական նշանակություն ունի մարդու կյանքում: Հենց այս գաղափարի հանդեպ հավատն էր, որ հաճախ ստիպում էր մարդկանց նորածնի անվանակոչման հարցում դիմել իմաստունների, եկեղեցականների օգնությանը, ինչու չէ նաև այն, որ մինչև այսօր հնդիկների մոտ անունը ընդունվում և ընկալվում է որպես մարմնի առանձին մաս՝ այնպես ինչպես բերանը, աչքերը:  Նրանք միմյանց անունները տալիս առավել քան զգույշ են, քանի որ անզգուշության դեպքում դա կարող է վիրավորել անունը կրողին:  Իսկ ի՞նչ եք կարծում ինչու՞ են էսկիմոսները ծերության շրջանում փոխում իրենց անունը: Ահա այդ հարցի պատասխանը. նրանք կարծում են, որ նոր անունը իր հետ նոր ուժ և եռանդ կարող է բերել: Ավստրալիական որոշ ցեղերում մարդիկ հաճախ գաղտնի են պահում իրենց իրական անունը ՝ չար աչքից խուսափելու ակնկալիքով: Հոգեբանության մեջ ևս «անունը » ուսումասիրվել և ուսումնասիրվում է տարբեր կողմերից. մի դեպքում այն կապվում է անձի բնավորության առանձնահատկությունների հետ, մյուս դեպքում ընկալվում է որպես մարդկանց վրա ազդելու միջոց և այլն:  Ժամանակին Դեյլ Քարնեգին ասել է. «Մարդու անունը վերջինիս համար ամենաքաղցր և ամենակարևոր ձայնն է ցանկացած լեզվով»:  Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մարդու հետ հաղորդակցվելիս կարևոր է հաճախակի շեշտել վերջինիս անունը և որ ամենակարևորն է՝ ամեն կերպ խուսափել անունը մոռանալու կամ շփոթելու հավանականությունից, քանի որ դա կարող է ընկալվել որպես սեփական անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

 Նյութի աղբյուր՝ kiss.am

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 533 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar