Հետաքրքիր հարցեր - 13 Դեկտեմբերի 2016 - Status4ka.Ru
Այսօր 21.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 13 » Հետաքրքիր հարցեր
17:27
Հետաքրքիր հարցեր

Եթե խանութը բաց է օրը 24 ժամ և շաբաթը 7 օր, ուրեմն նրա ինչի°ն են պետք կողպեքները: Ինչու° է արևը մգեցնում մեր մաշկը, բայց գունաթափում մեր մազերը: Եթե արևածաղկի յուղը ստանում են արևածաղկից, ձիթապտղի յուղը` ձիթապտղից, ապա ինչի°ց են ստանում մանկական յուղերը… Ինչու° են մարդիկ կանգնում բարձրահարկ շենքերի տանիքին, հետո հեռադիտակով նայում նեքևում քայլող մարդկանց: Եթե դուք աշխատանքի ժամին պեպսի (PEPSI) խմեք կոլայի (COKE) արտադրամասում, ձեզ աշխատանքից կհեռացնե°ն: Ինչու° են կլոր պիցցան տեղադրում քառակուսի տարայի մեջ: Եթե փողը ծառերի վրա չի աճում, ապա ինչու° բանկերն ունեն ճյուղեր /մասնաճյուղեր/: Մահանալուց հետո ստիպված ենք լինելու անընդհատ ման գալ վերջին անգամ հագած շորերո°վ: Ինչու° ենք լվանում լոգանքի սրբիչները: Մենք լոգանք ընդունելուց հետո մաքու°ր չենք: Եթե դուք ծրագրում եք ձախողվել, և ձեր ծրագիրը հաջողվում է, հիմա դուք ձախողվե°լ եք, թե° հաջողության հասել: Եթե սերը կույր է, ապա ինչու° է ներքնազգեստը այդքան պոպուլյար ;) Եթե ինքնաթիռի սև արկղին ոչինչ չի լինում վթարի ժամանակ, ապա ինչու° ինքնաթիռը նույն նյութից չեն սարքում: Եթե կրիային զրկեն պատյանից, նա կհամարվի անտու°ն, թե° մերկ: Հոմանիշը հոմանիշ ունի°: Եթե ողջ աշխարհը բեմ է, այդ դեպքում որտե°ղ է նստում հանդիսատեսը:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 912 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar