Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից - 22 Հունիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 30.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 22 » Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից
22:12
Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից

Այսուհետև բլոգում հաճախակի կանդրադառնամ հետաքրքիր ու զարմանալի ապրանքների, որոնք հնարավոր է պատվիրել AliExpress կայքից:

Լուսավորվող ականջակալներ

 

Այս գեղեցիկ ու յուրատեսակ ականջակալները լուսավորվում են երաժշտության տակտին համընթաց: Ականջակալների վրա առկա է նաև երաժշտությունն ու լուսավորությունը կարգավորող սարք: Եթե սիրում եք երաժշտություն և գիշերային կյանքը, ապա այս ականջակալներով հաստատ կտարբերվեք մնացածից:
 
Արժեք՝ սկսած 6 դոլարից
Պետք է որոնել՝ EL Earphone glow


ՇՇի խցանի կողպեք

Այս կողպեքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում, երբ առանց թույլտվության խմում են իրենց խմիչքները :) Կողպեքի սկզբնական գաղտնաբառը 000 է, սակայն այն հնարավոր է փոխել:


Արժեք՝ սկսած 4.5 դոլարից
Պետք է որոնել՝ wine stopper lock


Դոլարի տեսքով անձեռոցիկներ

Այս անձեռոցիկներն արտաքնապես շատ նման են իրական դոլարի և կարող եք դրանք օգտագործելով զարմացնել ընկերներին :)


Արժեք՝ սկսած 0.5 դոլարից
Պետք է որոնել՝ napkins dollar


Մագնիսական հեղուկ

Շշի մեջ գտնվող Ֆեռոմագնիսական այս հեղուկը արձագանքում է մոտակայքում գտնվող մագնիսական դաշտին և արդյունքում ձևավորվում են տարբեր պատկերներ:


Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ ferrofluid bottle


Տեսախցիկ ունեցող փոքր Քվադրոքոփթեր

Սա աշխարհի ամենափոքր և ամենաէժան քվադրոքոփթերն է, որի վրա տեղադրված է նաև տեսախցիկ: Հեռակառավարվող այս քվադրոքոփթերը ունակ է օդում կատարել բազմաթիվ հնարքներ և պտտվել 360 աստիճանով: Քվադրոքոփթերն այնքան փոքր է, որ հնարավոր է այն տեղադրել կառավարող վահանակի մեջ և դնել գրպանում:

Սարքը հնարավոր է կառավարել 20-50 մետր հեռավորության վրա: Լիցքավորումից հետո այն աշխատում է մոտ 5 րոպե: Տեսախցիկը 0.3 մեգապիկսել է: Հնարավորություն կա նաև տեղադրել MicroSD քարտ:


Արժեք՝ սկսած 20 դոլարից
Պետք է որոնել՝ quadcopter cx-10c

 


 Աղբյուրը` ArmBlog.net

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 326 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar