Հետադարձ հայացք... - 11 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 11 » Հետադարձ հայացք...
13:57
Հետադարձ հայացք...

Այսօր հետ եմ նայում դեպի իմ անցյալ...Ես փոքրիկ, երազկոտ մի երեխա էի, որ ոչինչ բացի իր պարից, երազանքներից ու դասերից չէր տեսնում, որին տանից դուրս՝ քաղաքի կենտրոնում ուղղակի զբոսնելու չէին թողնում, որ ամեն քայլից առաջ խորհրդակցում էր ծնողների հետ, որ բարձր գնահատակններ էր ստանում դպրոցում, որ ակտիվ էր ամեն հարցում, հանդեսների համար սցենարներ էր գրում և որ իր առաջին չորսը ստանալուց հետո լաց լինելով ստիպեց ուսուցչուհուն ջնջել իրեն ոչ վայել գնահահատականը: Այն աղջիկն էի, որը տանջվում էր իր ձեռագիրը գեղեցկացնելու համար, որ ամբողջ ամառ կարդում էր դպրոցում հանձնարարված գրքերը, ամենայն պարտաճանաչությամբ սովորում էր դասերը: Ու շնորհակալ եմ այդ աղջկան, քանզի այսօր ինձ նրանից շատ մեծ օգուտ է տրվել: Մեծացա մի փոքր ու ինչպես միշտ, ինչպես բոլորն են սիրահարվում ու կուրանում, ես էլ սիրահարվեցի ու արդեն սկսեցի ամեն ինչ անել ինքնուրույն: Չնայած որ ես ինքնուրույն արդեն դասերս էի սովորում, ինքնուրույն էի պատրաստվում, բայց նման <<լուրջ>> երևույթի համար դեռ անփորձ էի... Չէի հասկանում ինչ է կատարվում կամ ինչու, սուտ է ամենը, թե ոչ.. Համենայն դեպս ես գործում էի մենակ: Ճիշտ է ես չեմ տառապել անպատասխան սիրուց, բայց բոլոր նրանց, ովքեր նայում էին իմ կողմը իբր լուրջ մտքերով, ստիպված անցնում էին այդ ճանապարհը: Ես ամեն ինչ անում էի ինքնուրույն ու լուռ՝ անգամ այդ թվացյալ սերս լուռ էր և չեմ ուզում մանրանալ, բայց դրա մասին ոչ ոք չիմացավ: Գուցե եթե չմերժեի, հիմա կապրեի այդ փոխադարձ սերը, որն ինչպես հասկանում ու տեսնում եմ՝ հրաշալի բան է, բայց ես դեռ չեմ էլ ուզում դա ապրել... Շատ-շատերը մինչև հիմա էլ փորձում են սևացնել ինձ ու բամբասել իմ մասին, երբեմն նյարդայնացում են, երբեմն ոչինչ չարժենում... Ու սկսում եմ համեմատել... Երկու տարի առաջ ես երեխա էի, թեկուզ և պնդում էի, որ ամեն ինչ ինքս կարող եմ և որ իբր հասկանում եմ սեր կոչվածից...Հիմա ուրիշ եմ... Շատ ուրիշ... Շատ-շատերից ուրիշ... Ժամանակին բավականաչափ ընկերներ ունեի, սիրում էի բոլորին՝ չմտածելով, որ մի օր իրոք կմնամ ընդամենը հիշողությունների զնդանում: Հիմա ունեմ միայն չորս ընկեր, չորս հրաշք, որոնց համար էլ ապրում եմ: Ընկերներիս կորցնելուց հետո մտածում էի, որ չեմ կարողանա այլև ապրել, որ նրանց նման ընկերներ էլ չեմ գտնի, բայց հավատացեք՝ գտա ավելի լավերին... Գտա նրանց, ովքեր ամեն պահի կողքիս են ու ովքեր իրոք արդեն համոզվել են՝ ինչքան կարևոր են ու թե ինչերի եմ պատրաստ հանուն իրենց: Հիմա իմ անցյալի բոլոր մարդիկ ու ծանոթները չքվել են ու ինձ հետ անցյալիցս մնացել են երկու հոգի ընդամենը, որոնց չգիտեմ էլ ինչպես կոչեմ...Ինչ զարմանալի է չէ՞... Այդքան մարդկանցից հետո հիմա՝ կիսաերանգ իմ ներկայում մնացել են միայն երկուսը ու գիտե՞ք, ես ուրախ եմ... Թեկուզ մտքերում ամուր սեղմած պահում եմ անցյալս, բայց չկան մարդիկ, ովքեր կստիպեն այս անգամ զգալ անցյալս... Հիմա ունեմ շատ-շատ ծանոթներ ու մարդիկ, որոնք մտածում են, որ իմ ընկերներն ու եղբայրներն են, բայց ուղղակի ինձ համար ծանոթ են, կոլլեգաներ, համակուրսեցիներ և այլն...Ոմանք լավն են, ոմանք՝ անտանելի, ոմանց հետ միշտ կուզենայի պահպանել կոլլեգաներ կամ համակուրսեցիներ վիճակը, ոմանց՝ ընդհանրապես չճանաչել...Ու թող նեղանան ինձնից, բայց ինձ համար շատ քիչ մարդիկ են կարևոր... Ես ունեմ սկզբունքներ, ցանկություններ, երազանքներ ու նպատակներ... Ես ունեմ ընտանիք ու ընկերներ, ես ունեմ ինձ՝ այնքան տարբեր ամենքից ու ամեն ինչից, ես ունեմ ինձ իմ աշխարհում... Մենք գլուխ կհանենք...


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 380 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar