Հե՞շտ է արդյոք ընկերուհիդ լինելը(test) - 8 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 8 » Հե՞շտ է արդյոք ընկերուհիդ լինելը(test)
20:30
Հե՞շտ է արդյոք ընկերուհիդ լինելը(test)

Ինչ լավ է, երբ այնպիսի ընկերուհի ունես, ում վրա միշտ կարող ես հույս դնել: Նրա հետ հեշտ է շփվելը, քեզ հարմար ու հաճելի է: Իսկ նա է՞լ քեզ հետ է նույնքան հանգիստ իրեն զգում: Կամ էլ գուցե ձեր ընկերությունն իր համար ուղղակի ամենօրյա փորձությո՞ւն է:

1. Պատրաստվում եք կինո գնալ...
ա) նա է ընտրում ֆիլմը, քանի որ լավ է գլուխ հանում նորույթներից
բ) մեր ճաշակները հարյուր տոկոսով համընկնում են, և վիճելու առիթներ չեն լինում
գ) դեռ ճանապարհին էլ կվիճենք այդ մասին
դ) կգնանք դիտելու հենց իմ ընտրածը:
2. Սիրահարվել եք նույն տղային: Ի՞նչ դուրս կգա դրանից...
ա) նա իմը կլինի, բայց ոչ այն պատճառով, որ ես լիրբ եմ, այլ ուղղակի այդպես է ստացվում
բ) լավագույն դեպքում մեր ասպետի համակրելի ընկերներից մեկն իմը կլինի
գ) արդեն կես ժամ է` փորձում եմ այդպիսի իրավիճակ պատկերացնել, ոչ մի կերպ չի ստացվում
դ) հենց հիմա այդպիսի խնդիր ենք քննարկում, բայց դեռ չենք հասկացել` ինչպես վարվել:
3. Ընկերուհիդ ոչ այնքան հաջողված նվեր է արել: Ինչպե՞ս կվարվես.
ա) նա երբեք չի իմանա, որնվերն ինձ դուր չի եկել
բ) նա հազվադեպ է կռահում` ինչ նվիրել, և ես անկեղծորեն ասում եմ դրա մասին
գ) նույնպիսի «հրաշալի» նվեր կստանա
դ) հետո ինչ, բոլորն էլ երբեմն սխալվում են:
4. Ցանկանում էիք չմուշկներով սահել, բայց քոնը կոտրված է: Դա կփոխի՞ ձեր ծրագրերը.
ա) ավելի շուտ դա մեծ վեճի պատճառ կդառնա
բ) զվարճանալու համար մեր տանը կմնանք
գ) իմը` կփոխվի, իրենը` հազիվ թե
դ) հավանաբար` ոչ, նա իր ծանոթներից ինձ համար չմուշկներ կճարի կամ էլ կիմանա` որտեղ են վարձով տալիս:

Նայեք պատասխաններին:
Որո՞նք եք հաճախ ընտրել
Ա. Քեզ հետ ընկերություն անելն այնքան էլ հեշտ գործ չէ: Սովոր ես ուշադրության կենտրոնում լինել, և եթե հանկարծ դեպքերն ընթանան ոչ քո նախընտրածով, ապա «վերմակն» անմիջապես քոկողմն ես քաշում: Բայց ընկերուհիդ կարծես դեմ չէ դրան և պատրաստ է երկրորդ ջութակի դերում լինել. ի վերջո, քեզանից մեծահոգի թագուհի է ստացվում: Նրան հաճախ հնարավորություն տուր ինքնուրույնորոշելու` ինչ է ցանկանում և ինչով կուզենար երկուսով զբաղվեիք. նա կգնահատի քո ջանքերը:
Բ.Հրաշալի ընկեր ես` վստահելի, քնքուշ, արձագանքող. այնպիսին, ինչպիսին պետք է ընկերուհին լինի: Այլ հարց է` ո՞ւմ է դա պետք: Ախր, ըստ էության, նույն քամելեոնն ես և շատ հանգիստ հարմարվում ես նրան, ով տվյալ պահին քեզանից բարձր է: Գուցե ժամանակն է հասկանալ, որ բավական է իզուր ժամանակ վատնելը և պետք է շատ արագ դուրս գալ ուրիշ իստվերից: Ամենևին էլ պարտադիր չէ փչացնել հարաբերություններն ընկերուհու հետ, այլ փորձիր նրան հասկացնել` ինչնինչոց է:
Գ.Շնորհավորում ենք, սա բոլոր հնարավոր տարբերակներից ամենալավն է: Իդեալ չես, բայց ընդհանրապես ո՞ւմ է հետաքրքիր կատարյալ աղջկա հետընկերություն անելը: Դու կաշվից դուրս գալով փորձում ես լավ ընկեր լինել` թեկուզ երբեմն ուշացումով, վրիպելով և հիասթափեցնելով, բայց կյանքում ոչոք ապահովագրված չէ սխալներից, ինչիհետպետք է հաշտվել: Մի խոսքով, մաքուր թուղթու գրիչվերցրու և քեզ համար իսկական գովասանագիր գրիր :)
Դ.Արի առանց շտապելու ամեն բան իր տեղը դնենք. դու իսկապե՞ս ձեր հարաբերություններն իսկական ընկերություն ես համարում: Ստիպված եմ քեզ հիասթափեցնել. եթե անկեղծ, դրանք անգամ ծանոթների հարաբերություն անվանել չի կարելի: Մի´ մոռացիր, որ կա մեկը, ում վերապահված է ողջ կյանքիդ իսկական ընկերը լինել: Գուցե հարկավոր է շտապ փնտրե՞լ նրան, այլ ոչ թե ժամանակ անցկացնել այն մարդու կողքին, ում բացարձակ հետաքրքիր չես:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 629 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 3.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar