Հայկոն ու Մկոն շարունակելու են համատեղ աշխատանքները. մամուլ - 29 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 29 » Հայկոն ու Մկոն շարունակելու են համատեղ աշխատանքները. մամուլ
10:42
Հայկոն ու Մկոն շարունակելու են համատեղ աշխատանքները. մամուլ

Այն մասին, որ «Կարգինի» տղաները` Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը, բաժանվում են, առաջին անգամը չէ, որ լսում ենք: Սակայն վերջերս տղաներն ավելի հաճախ են առանձին ներկայանում, ինչը կրկին տարատեսակ խոսակցությունների առիթ է տվել: Հիմա ինչ, Հայկոն ու Մկոն իսկապե՞ս բաժանվում են, թե՞...  Հարցի վերջնական պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» թերթի թղթակիցը դիմել է Մկրտիչ Արզումանյանին, ով պարզաբանել է. «Մենք շատ երկար տարիներ միասին աշխատել ենք ու դեռ շատ բան ունենք միասին անելու: Պրոյեկտներ կան, որտեղ ես ինձ չեմ պատկերացնում, դրա համար էլ չեմ մասնակցում, եթե Հայկին հարմար է, ինքն է մասնակցում: Կլինեն տարբեր նախագծեր, որտեղ միայնակ հանդես կգանք` առանձին-առանձին, բայց դա չի նշանակում, որ մենք դադարել ենք միասին աշխատել»: Մկոն հերքել է նաև լուրերն այն մասին, որ իր և Հայկի միջև կոնֆլիկտ է ծագել. «Ի՞նչ կոնֆլիկտ, նման բան չի եղել: Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքները, մոտ ապագայում էլ նոր ծրագրեր ունենք, որոնք կներկայացնենք: Ես կարծում եմ` նման խոսակցությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Հայկը մեր գործերով գնացել էր Ամերիկա: Հիմա Հայկն այստեղ է, ինչպես տեսնում եք, կրկին նկարահանվում ենք: Հավատացնում եմ` ոչ մի խնդիր չունենք»

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 509 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 4.2/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar