Հայկական Lets Twist խաղը հայտնվել է Apple-ի Editor's Choise բաժնում - 6 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 26.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 6 » Հայկական Lets Twist խաղը հայտնվել է Apple-ի Editor's Choise բաժնում
10:22
Հայկական Lets Twist խաղը հայտնվել է Apple-ի Editor's Choise բաժնում

iOS Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված որակյալ հայկական հավելվածներն ու խաղերը գնալով շատանում են և միջազգային ճանաչում ձեռք բերում: Այս անգամ հերթը Lets Twist խաղինն է: Այն ստեղծվել է ArmNomads Games թիմի կողմից, որը բաղկացած է երեք հոգուց: Խաղում անհրաժեշտ է դասավորել ներքևի գույները համապատասխան գույնով ներկված օբյեկտների տակ և փորձել հավաքել առավելագույն միավորներ: Խաղում կա նաև Online Challenge ռեժիմ, որտեղ կարող եք մրցել այլ օգտատերերի հետ: https://www.youtube.com/watch?v=8YZvHjNFMDE Lets Twist խաղն առանձնանում է իր ուրույն գրաֆիկայով և երաժշտությամբ: Այս պահին խաղն ունի դժվարության 4 աստիճան և բաղկացած է 6 գեղեցիկ լեվելներից: Հնարավորություն կա նաև փոխել ընկնող առարկաները: Lets Twist խաղը հնարավոր է ներբեռնել App Store-ից 0.99$-ով: Մի շարք երկրների App Store-երում այն արդեն զբաղեցում է բարձր հորիզոնականներ: Նշեմ, որ խաղի Android տարբերակը հասանելի կլինի մոտ մեկ շաբաթից:

Download


 

Բաժին: Խաղեր | Դիտումներ: 249 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar