Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը - 29 Սեպտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 23.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 29 » Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը
00:11
Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2013»-ում կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը՝ «Շոկո ֆաբրիկա» երգով:  Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթին ստացվել է մասնակցության 82 հայտ, որից 12-ը ընտրվել է ազգային նախընտրական փուլում ներկայանալու համար:  Հաղթողի անունը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստաքվեարկության արդյունքներով՝ 50/50 հարաբերակցությամբ: Ժյուրիի կազմում են եղել երգչուհի Սյուզան Մարգարյանը, երաժշտագետ Նաիրա Գյուրջինյանը, երգահան Արա Գևորգյանը, երաժիշտ, գործիքավորող Արա Թորոսյանը:  Ժյուրիի որոշմամբ՝ տրվել են նաև խրախուսական մրցանակներ: 2-րդ տեղը գրաված մասնակիցներ Դավիթը և Էռնան հնարավորություն ստացել են մեկնելու Կիև և հայտարարելու Հայաստանի կողմից տրվող միավորները: Իսկ ահա 3-րդ տեղը գրաված Happy day խումբը հնարավորություն ստացել է նկարահանվելու մանկական երաժշտական սերիալում:  Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 476 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.5/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 anul • 14:47, 09.10.2013
xd LOV_IS_LAIFE
avatar