Հաճախ օգտագործվող որոշ ժեստերի կրճատ մեկնաբանություն... - 30 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 27.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 30 » Հաճախ օգտագործվող որոշ ժեստերի կրճատ մեկնաբանություն...
01:13
Հաճախ օգտագործվող որոշ ժեստերի կրճատ մեկնաբանություն...

Հաճախ օգտագործվող որոշ ժեստերի կրճատ մեկնաբանություն Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնել - ինքնաքննադատություն, սեփական մեղքերի խոստովանություն: Ճակատը մի ծայրից մյուս ծայրը շոյել - անորոշություն, փորձում է մտածել, թե ճիշտ է հասկացել դիմացինին: Ցուցամատով մի քանի անգամ ներքեւից վերեւ շփելը քթի եւ հոնքերի միջին հատվածը - փորձում է մտապահել, մտածում է, որ պետք չէ մոռանալ: Ցուցամատի եւ միջնամատի միջոցով քունքային հատվածին դիպչել - վստահ չէ Գլխի մեջտեղը շոյելը, կարծես թե սանրվում է - թաքցնում է իր նեւրոտիկությունը, փորձում է հանգստանալ: Հոնքի ծայրը թեթեւ ցուցամատով շոյել - փոքր - ինչ նյարդայնացած է , անվստահ իրավիճակի ճիշտ գնահատման մեջ: Ցուցամատով եւ բութ մատով բռնում է հոնքերի արանքը `փոքր - ինչ վերեւ բարձրացնելով մաշկը - փորձում է կենտրոնանալ, հավաքվել, որպեսզի սխալ չգործի: Ձեռքով ճակատի մի մասը եւ աչքերը փակելը - այս ժեստը նշանակում է տխրություն, հուսահատություն, հոգնածություն , սակայն շատերի համար այն դիմակ է, որի միջոցով թաքցնում են իրենց անտարբերությունը կամ ժպիտը: Ակնոցի ծայրերը միացնել իրար, ձեռքում անընդհատ ծայրերն այս ու այն կողմ տանել - անորոշություն, անտեղյակություն, անպարզություն: Ակնոցներով սեղանին թխկթխկացնելը - դժգոհ է, հարկավոր է կրկնել: Ցուցամատով քթին փոքր - ինչ հպվելը - խորհում է, ինչ - որ բան կասկածում: Ցուցամատով եւ բութ մատով վերեւից ներքեւ քթի տակ շոյելը - փորձում է պարզել: Ցուցամատով քթի տակ շոյելը - անվստահություն, անվճռականություն, չի կողմնորոշվում:


 hogebanutyun.weebly.com

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 207 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar