Հարստություն բերող թալիսմաններ, որոնք պարտադիր է ունենալ Կարմիր աքաղաղի տարում - 28 Դեկտեմբերի 2016 - Status4ka.Ru
Այսօր 23.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 28 » Հարստություն բերող թալիսմաններ, որոնք պարտադիր է ունենալ Կարմիր աքաղաղի տարում
20:58
Հարստություն բերող թալիսմաններ, որոնք պարտադիր է ունենալ Կարմիր աքաղաղի տարում

2017-ին շատ գումար ու հաջողություն կունենաք միայն այն դեպքում, եթե համապատասխան թալիսման ունենաք։ Թալիսմանները չափազանց ուժեղ էներգիա ունեն և կարողանում են այն փոխանցել մարդկանց։ otvetnavse.com-ը գրում է, որ ցանկալի է, որ ձեր թալիսմանը սեփական ձեռքերով պատրաստեք, սակայն եթե չկա նման հնարավորություն, ապա գնեք այն մեկը, որը կհամապատասխանի ձեզ։ Շատ կարևոր է, որ թալիսմանը համապատասխանի ձեր էներգիային, այնպես որ, եթե որևէ թալիսման կրելիս ձեզ վատ եք զգում՝ ազատվեք դրանից։ Կարմիր աքաղաղի տարում հարստություն բերող մի քանի թալիսման կա։ Կարող եք չինական հիերոգլիֆներով վզնոցներ կրել։ Պարզապես ընտրեք ձեզ համար որևէ հիերոգլիֆ, իմացեք դրա նշանակությունն ու կրեք։ Չինական մետաղադրամները ևս գումարի խոշոր կլանողներ են։ Տանը «փողի ծառ» տնկեք։ Սովորաբար, սա կլորավուն տերևներ ունեցող ցանկացած բույս է, որը դեպի ձեր տուն է բերում հարստությունը։ Ինչպես նաև կարող եք հատուկ թալիսման պատրաստել, որը կպաշտպանի ձեր տունը ու հարստություն կբերի։ Մի քանի թել կտրեք ու դրեք մետաղադրամի կողքին։ Թողեք այդպես ամբողջ գիշեր, իսկ առավոտյան թելերից փոքրիկ կծիկ պատրաստեք։ Կծիկը տանը որևէ տեղ թաքցրեք ու կողքին մետաղադրամ դրեք։ Սա ձեզ հաջողություն ու գումար կբերի։


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 224 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar